Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում անցկացվեց ամենամյա մեդիագրագիտության շաբաթը, որի նախաձեռնողներն էին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով շաբաթվա շրջանակներում դպրոցները, համալսարանները, գրադարանները և մշակութային հաստատությունները միավորվել են ՝ ուսումնասիրելու այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք արհեստական բանականությունը ստեղծում է մեդիայում:
Բաժանորդագրվի՛ր
Apple Podcasts | Spotify | Google Podcasts |
Շաբաթվա գլխավոր իրադարձությունը տեղեկատվական հոսքերի վրա արհեստական բանականության ազդեցության եւ արագ փոփոխվող պայմաններում քննադատական մտածողության անհրաժեշտության մասին քննարկումներն էին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանի հետ այս էպիզոդում քննարկելու ենք այս ամենը և վերապրելու ողջ Մեդիագրագիտության շաբաթը։