Բռնություն պարունակող լուսանկարները կամ տեսագրությունները սոցցանցերում մեր թարմացումների ժապավենին հայտնվում են մեր կամքից անկախ, սակայն ընտրությունը մերն է՝ դիտել դրանք, թե՞ ոչ։ Խոշոր սոցիալական հարթակները նախազգուշացնում են նման բովանդակության մասին՝ միայն օգտագիրոջ համաձայնության դեպքում հնարավորություն տալով դիտել զգայուն բովանդակություն պարունակող ֆոտոները և վիդեոները։ Տեսաբովանդակության մեջ բռնության տեսարանների առկայության մասին նաև զգուշացնում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, սակայն հայկական մեդիայում սա դեռևս ընդունված մշակույթ չէ։
Սպանությունների, անդամահատումների տեսագրությունները, պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց ստորացումների, վանդալիզմի կադրերը կարող են ազդել դրանք դիտող անձի հոգեբանության, այլ մարդկանց հետ նրա հարաբերությունների վրա, նորմավորել բռնության ընկալումը։
«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք ճգնաժամային իրավիճակներում զգայուն մեդիաբովանդակության սպառման հետևանքների, նման տեսանյութեր դիտելու և տարածելու մարդկանց դրդապատճառների և դրանցից խուսափելու տեխնիկական հնարավորությունների մասին։ Էպիզոդում զրուցել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի և մարդաբան Լուսինե Խառատյանի հետ։
Արեն Մելիքյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: