Պատերազմում առաջին զոհը ճշմարտությունն է։ Ու թեև ճշմարտությունը մեկից ավելի է կարող է լինել հատկապես պատերազմական իրավիճակում, իրականությունն աղավաղում են պատերազմող բոլոր կողմերը։ Լրատվությունը հաճախ դառնում է քարոզչություն, կեղծ լուրերը տարածվում են թե՛ համակարգված, թե՛ առանձին մարդկանց նախաձեռնությամբ։ Հատկապես նման ճգնաժամային իրավիճակում կենսական անհրաժեշտություն է դառնում փաստը կեղծիքից տարբերելը, վերլուծելը և ցանկացած տեղեկություն որպես բացարձակ ճշմարտություն չընդունելը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է Էնցիկլոմեդիա մեդիագրագիտության փոդքասթերի երկրորդ եթերաշրջանը։ Վերսկսվող շարքում քննարկելու ենք ճգնաժամային իրավիճակում մեդիայից գրագետ օգտվելու կարևորությունը, եղանակները, գործիքները։ Նոր եթերաշրջանի առաջին, իսկ Էնցիկլոմեդիայի արդեն 35-րդ էպիզոդը ճգնաժամային, պատերազմական իրավիճակում կեղծիքը ճշմարտությունից տարբերելու, փաստերի ստուգման անհրաժեշտության մասին է։
Այս էպիզոդում զրուցել ենք media.am կայքի փաստերի ստուգման թիմի լրագրող Կարինե Ղազարյանի հետ, փորձել ենք միասին հասկանալ՝ ինչպես անվնաս սպառել տեղեկատվությունը արտակարգ իրավիճակում, տարբերել կեղծիքն ու իրականությունը, ինչպես վերաբերվել պաշտոնական տեղեկատվությանը և վստահելի այլընտրանքներ գտնել դրան։ Էպիզոդում կլսեք նաև Փաստերի ստուգման հարթակի՝ fip.am-ի լրագրող Հովհաննես Նազարեթյանին:
Արեն Մելիքյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: