Կորոնավիրուսային նոր հիվանդության տարածումից շատ ավելի վաղ Հայաստան հասան դրա վերաբերյալ դավադրության տեսությունները։ Տեղեկատվական հոսքերը, ապատեղեկատվությունը և մարդկային հոգեբանության որոշ առանձնահատկություններ ոմանց հաճախ ստիպում են դավադրություններ փնտրել տեղի ունեցող ցանկացած իրադարձությունում։ Օգտվելով այս հանգամանքներից՝ շահագրգիռ որոշ խմբեր օգտագործում են տեղեկատվությունը հասարակության մեջ խուճապ տարածելու համար։
«Էնցիկլոմեդիայի» 21-րդ էպիզոդում պատմում ենք, թե ինչպես և ինչ նպատակով են ստեղծվում դավադրության տեսությունները, քննարկում ենք հայկական մեդիայում տարածվող կոնսպիրոլոգիաների մի քանի օրինակ։ Դավադրության տեսությունները տարբերելու և դրանց ազդեցությունից խուսափելու մասին զրուցել ենք արձակագիր, Եվրասիա համագործակցությույն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի և գիտական լրագրող Ռուբինա Դավթյանի հետ։
Օգտակար հղումներ՝
- Դավադրությունների տեսություն, մաս 1․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
- Դավադրությունների տեսություն, մաս 2․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
- Ինչպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
- Քննադատական մտածողություն․ ԵՀՀ ձեռնարկ
- Կրթության խնդիրները 21-րդ դարում, մաս 2․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Արեն Մելիքյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: