«Մեդիադաշտը պետք է ապակուսակցականացնել»․ «Ազգային առաջընթաց» կուսակցություն

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Media.am-ը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հարցում է արել բոլոր 11 թեկնածու ուժերին, պարզելու համար, թե ինչ տեսլական ունեն մեդիայի ոլորտի ապագայի վերաբերյալ, ի՞նչ փոփոխություններ կանեին՝ իշխանության գալով։

Տրվել է երկու հարց։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ինքն է որոշում, թե մեր երկու հարցերին ում դեմքով պատասխանի։

«Ազգային առաջընթաց»-ից մեր հարցերին պատասխանել է կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը։

– Հայաստանի հեռարձակման ոլորտի օրենդրությունը փոփոխելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Եվ եթե այո, ապա՝ ի՞նչ փոփոխություններ կանեիք։

– Այո, մենք կարծում ենք, որ հեռարձակման ոլորտի օրենսդրությունը պետք է փոփոխել, ապակուսակցականացնել մեդիա դաշտը, այն ազատել կապիտալի իշխանությունից, կուսակցություններին թույլ չտալ տիրապետել ու տնօրինել մեդիա ոլորտը։

– Համարու՞մ եք, որ կոռուպցիայի հաղթահարման ճանապարհին պետք է ստվերից դուրս բերվի նաև լրատվամիջոցների ֆինանասավորումն, ու հրապարակվի տեղեկություն մեդիա սեփականատերերի մասին: Խնդրում ենք նշել այն քայլերը, որոնք կնպաստեն մեդիա դաշտը թափանցիկ դարձնելուն:

– Այո, համարում ենք, որ լրատվամիջոցների ֆինանսավորման մասին տեղեկատվությունը պետք է թափանցիկ լինի։

Բայց ունենք նաև այլ առաջարկներ։ Օրինակ, նախընտրական քարոզչության շրջանը պետք է առնվազն մեկ ամիս լինի, իսկ բարեգործությունը պետք է սահմանափակվի ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ։ Այս ամենը ենթադրում է Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և այլ օրենքների փոփոխություններ

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում տեղեկատվության մատչելիության մասին կետ կա, ըստ որի՝ 4֊րդ իշխանությանը պետք է տալ անհրաժեշտ է իրավական լծակներ։ Լրագրողը հանրային մասնագետ է ինչպես բժիշկը և փաստաբանը, ուստի իր հանրային գործառույթը կատարելու համար նրան պետք է օժտել որոշակի իրավունքներով, հետաքննություն կատարելու իրավասությամբ և որոշակի պարտավորությամբ, այն է՝ լինել անաչառ, օբյեկտիվ և լուսաբանել հանրային հնչեղություն ունեցող բոլոր իրադարձությունները անկախ իր նախասիրություններից ու քաղաքական կողմնորոշումից։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *