Մեդիա և պատերազմի կապը լրագրողների, փիլիսոփաների, արվեստագետների ուշադրության կենտրոնական հարցերից է։ Այժմ այդ կապը տեսանելի է բոլորին՝ սոցիալական մեդիայի համատարած դառնալու պատճառով։
Եթե 1991 թվականի Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա առաջին ժամանակակից պատերազմն էր, որ ուղիղ եթերում հեռարձակվեց և դարձավ գլոբալ պատերազմ, ապա այժմ պատերազմական կադրերը, մարդկային պատմությունները, տեսանյութերն ու ձայնային նյութերը գրեթե վարկենական հասնում են նոր մեդիա գործիքներով՝ անմիջապես մեր սմարթֆոններին։ Թեմայով դասական դարձած, 1991 թվականին հրապարակված Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բոդլիարի «Ծոցի պատերազմը տեղի չի ունեցել» գիրքի թեզն այն մասին, որ ժամանակակից պատերազմը դառնում է մեդիա դեպք, որի սպառողները դառնում են ինֆորմացիայի «գերի», կորցնելով կապը իրականի հետ և ապրումակցումը զոհերի հանդեպ, հիմա հասկանալի է շատերին։
Մարդիկ շոկի մեջ կարող են լինել սահմանափակ ժամանակով, շոկն անցնելուց հետո պատկերները դառնում են սովորական: Հիշենք ինչքան ցնցող էին Ուկրաինայում պատերազմի մասին նյութերը 2022 թվականի փետրվարի վերջին, ու ինչքան երկորրդական են Ուկրաինայից լուրերը դարձել 2 տարի անց, թեև պատերազմը շարունակվում է ու էլ ավելի ահագնանում։
Մեդիա տեխնոլոգիաների զարգացումը ազդում է ոչ միայն սպառման վրա, այլև մեդիայի բովանդակության։ Այսպես «ինֆորմացիոն պատերազմը» կողմերի միջև դառնում է հակամարտության ևս մեկ՝ վիրտուալ դաշտ։ Այսպես մեդիան փոխում է պատերազմի ձևը։
Այդ պատճառով լրագրողները, որոնք լուսաբանում են հակամարտություններ, պիտի տիրապետեն ոչ միայն նյութ արտադրելու հմտություններին, այլև կանխատեսեն պատերազմական թեմայով նույթի սապռման նոր ձևերը և ազդեցությունները։
Այս բարդ տեսական և կիրառական հարցերին է նվիրված ՄՆԿ-ի «Կոնֆլիտի լուսաբանում. 23 դաս լրագրողների համար» դասընթացի առաջին շաբաթվա դասախոսություններն ու առաջարկվող գրականությունը։
«Հակամարտությունների, ճգնաժամների և աղետների մասին պատկերացումները մեդիայում» ենթաբաժինը ներառում է դասական դարձած նյութեր, որոնց հեղինակ լրագրողները նորարարական մոտեցումներով շրջանցել են պատերազմական սահմանափակումները և մարդկային պատմություններ ստեղծել՝ չծանրաբեռնելով լսարանին նոր տրավմաներով։
Ինչպես պատկերել պատերազմը, ինչպես պատմել մարդկանց մասին, որպեսզի փոխանցել ճշմարիտն ու կարևորը, ինչպես աշխատել պետական սահմանափակումների պայմաններում, ինչ նյութերը պետք է արխիվացնել հետագա ուսումնասիրությունների համար, ինչպես է մեդիան ազդում պատերազմի վրա, ստեղծում «հերոսի», «թշնամու» կերպարներ, ինչ նոր էթիկական հարցեր են առաջանում։ Այս թեմաներով կուրսի նյութերը պատրաստել են հակամարտության լուսաբման տարիներ փորձ ունեցող լրագրողներ Թաթուլ Հակոբյանը, Արամ Աբրահամյանը, կոնֆլիկտաբան Արտակ Այունցը և մեդիա փորձագետ Նունե Սարգսյանը։
Դասընթացի այս հատվածը քննարկվում է թշնամու կերպարի ձևավորման գործում մեդիայի դերը։ Կուրսը վերլուծում է նաև թեման ոչ միայն համաշխարհային պատմության կոնտեքսում, այլև հայկական մեդիայի օրինակով։ «Մեդիան ընդհանրապես կարծում եմ և՛ մեր տարածաշրջանում, մեր հասարակություններում ավելի շատ հետաքրքրված է ներկայացնելու բացասականը, ավելի հեշտ է ընկալվում, ավելի ցանկալի է, երբ որ դու գիտես, որ դիմացինդ թշնամի է, հա, զերծ է մարդկային որոշակի հատկանիշներից, ավելի հեշտ է արդարացնել բռնությունը, պատերազմները և ռազմական գործողությունները, որովհետև ինչ է որ, մարդու հետ չենք մենք գործ ունենում, հա, մեկն է, որը չունի մարդկային հատկանիշներ և այստեղ, իհարկե, շատ մեծ է հենց մեդիայի դերը»,- ասում է կոնֆլիկտաբան Արտակ Այունցը։
Ինչպես լինել գիտակից և չնպաստել վախի տարածմանը։ Այս հարցը ավելանում է լրագրողի էթիկական պարտականություններում, եթե նա լուսաբանում է պատերազմ։
Հնարավորություններից մեկն է ճգնաժամը և դրա զուգորդվող արգելքները դիտել որպես հնարավորություն է, ստեղծել նոր ձևաչափեր, նոր սթորիթելինգի ձևեր, որոնք կտան տեղեկություն, բայց չեն վնասի արդեն իսկ պատրեազմից տուժած մարդկանց։
«Մենք հաճախ գործ ենք ունենում մարդկային կյանքերի հետ, մարդկային զգացմունքների հետ, մահացած մարդկանց, կորած մարդկանց, անհայտ կորած զինվորների հարազատների հետ և այլն։ Այսինքն, բոլոր հարցերը, որոնք էթիկայի նորմերի հետ են կապված, հատկապես սրվում են, և դա է պատճառը, որ շատ դեպքերում հատուկ էթիկայի կանոններ են ստեղծվում։ Ավելի շուտ՝ դրանք վերափոխվում են, վերանայվում հենց հակամարտությունների լուսաբանման համարլ»,- ասում է Նունե Սարգսյանը։
Դասընթացում կան նաև ֆիլմեր,որոնք յուրորինակ մոտեցմամբ են անդրադառնում համակարտություններին։ Այդ ֆիլմերից է օրինակ, «Հիշողություններ առանց սահմանների ֆիլմը», որը ազգերի հիշողության և մարդկային ճակատագրերի խաչմերուկ է, այն հուշում է լսարանին մտածել, թե ի՞նչ ենք մենք ընտրում ուրիշների մասին հիշելիս, եւ ի՞նչ նրանք՝ մեր մասին հիշելիս:
Կուրսի ծավալուն տեսական և գործնական նյութը ամրապնդելը ստուգվում է հարցաշարով։ Դրան թերի պատասխանելու դեպքում՝ հնարավորություն կա վերադառնալ և վերընթերցել բաց թողնված դասերը։
Դասընթացը հասանելի է միայն գրանցված մասնակիցներին։
Գրանցումը՝ այստեղ
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: