2014.04.18,

Խաչմերուկ

Ատելության լեզուն, վրացական մեդիան և տարածաշրջանային հակամարտությունները

«Օսեթները անջատողականներ ու դիակապտիչներ են», «ռուսները բռնազավթիչ-կողոպտիչներ են», «հյուսիսային թշնամի», «ագրեսոր», «ռուսական սապոգ». Սրանք ատելության լեզվի կիրառման  մի քանի օրինակներ են միայն, որոնք օգագործվում են վրացական մեդիայում տարածաշրջանային հակամարտությունների լուսաբանման ժամանակ։

Լրագրողները հաճախ են կրկնում այդ բառերը հակամարտության շրջանների հետ կապ ունեցող իրադարձությունները նկարագրելիս։ Ատելության լեզուն իր գագաթնակետին հասնում է պատերազմի կամ զինված դիմադրության ժամանակ։

Վրացական մեդիայի ներկայացուցիչները հաճախ են ածականներ օգտագործում իրադարձություններին ավելի շատ դրամատիզմ տալու համար։ «Օսեթները անջատողականներ ու դիակապտիչներ են» արտահայտությունը կիրառելու փոխարեն ճիշտ կլիներ օգտագործել «ազգությամբ օսեթ» ձևակերպումը, իսկ «ռուս բռնազավթիչների» ու «հյուսիսային թշնամու» փոխարեն՝ գրել ու ասել «ռուս զինվոր» կամ «ռուսական բանակ»։

Ատելության լեզուն վրացական մեդիայում արշավի տեսքով օգտագործվեց 2007 թվականի օգոստոսին։ Հարավային Օսեթիայի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Դմիտրի Սանակոեվը արշավ սկսեց տարածաշրջանի դե ֆակտո առաջնորդ Էդուարդ Կոկոյտիի դեմ։ Արշավի պրեզենտացիան, որ կոչվում էր «Կոկոյտի պանդարաստ» («Ցտեսություն,  Կոկոյտի), հեռարձակվեց Վրաստանի համազգային բոլոր հեռուստաալիքների ուղիղ եթերով։

Արշավը հարուցեց Օսեթիայի քաղաքացիների դժգոհությունն ու բողոքը։

Վրացական մեդիան հաճախ է օգտագործում քաղաքքական գործիչների բառապաշարը, որտեղ ատելության լեզուն գերակշռում է։

Մինչև օգոստոսյան իրադարձությունները վրացական մեդիան հակա-օսեթական արշավ էր վարում, որը 2008 թվականի գոստոսին վերաճեց հակառուսականի։

Արդեն 20 տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ Վրաստանի երկու շրջան՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, հակամարտության գոտիներ դարձան։ Այս ընթացքում վրացական մեդիանյում ատելության լեզվի օգտագործման տեսանկյունից դրական փոփոխություններ են եղել։ Մեդիայի զարգացման ֆոնդի ղեկավար Թամար Խորբալաձեի խոսքով՝ հակամարտության գոտիներում ապրող քաղաքացիների նկատմամբ ատելության լեզվի կիրառումը վրացական մեդիայում նվազագույնի է հասցրված։

Շեշտադրումը ոչ թե հակամարտության շրջանների էթնիկ բնակչության վրա է դրված, այլ Ռուսաստանի։ Ատելության լեզուն հենց այս ենթատեքստում է կիրառվում։
«Վրաստանում ատելության լեզվի օգտագործման մեծ ավանդույթ կա։ Այդ երևույթը հատկապես սրվում է նախընտրական լարված շրջանում։ 90-ականերին վրացական մեդիան և այնտեղ կիրառվող ատելության լեզուն, այդ թվում նաև՝ բռնազավթված տարածքներում ապրող մարդկանց նկատմամբ ցուցաբերվող ատելությունը, շատ բացասական դեր խաղացին այդ հակամարտությունների հարցում։ Այսօր վստահութամբ կարող եմ ասել, որ օսեթների ու աբխազների նկատմամաբ նույն չափաբաժնով ատելության լեզվու այլևս չի կիռավում»,- ասում է Խորբալաձեն։ 

Ատելության լեզվուն մամուլում ավելի հաճախ է ու ծայրահեղ կերպով է օգագործվում, քան հեռուստատեսությունում։ Հեռարձակվող մեդիան բռնազավթված տարածքների ու դրանց դե ֆակտո իշխանությունների մասին  փորձում է չեզոք տերմիններ կիրառելով հիշատակել։

«Նրանց իշխանություններին բռնազավթիչ ռեժիմ անվանելը որպես խնդիր է ընկալվում, բայց դա ավելի քիչ է մոտ ատելության լեզվին։ Բայց եթե ասվի, որ ամեն ինչ Ռուսաստանն է որոշում, ոչ թե աբխազներն ու  օսեթները, դա նունպես կարող է բացասաբար ընկալվել։ Ես դա հասկանում եմ, և իհարկե այս ամենը այդքան էլ դրական դեր չի խաղում հակամարտությունների կարգավորման գործում, սակայն ատելության լեզվի հետ դա անմիջական կապ չունի», – պարզաբանում է Թամար Խորբալաձեն։

Մեդիայի զարգացման ֆոնդի ղեկավարը կարծում է, որ վրացական մեդիայն իշխանությունների դիրքորոշմանն է հետևում և այդ թեմաների լուսաբանման հարցում նախաձեռնող չէ։
«Մեդիան մեզ ցույց չի տալիս այդ տարածքներում ապրող մարդկանց, չի խոսում նրանց դիրքորոշման մասին։ Կարծում եմ՝ մեր հասարակության համար, հատկապես՝ հակամարտությունից 20 տարի անց, կարևոր է իմանալ, թե ինչ են մտածում մարդիկ, որոնց քսան տարի է չեն հանդիպել», – նշում է Խորբալաձեն։

Ատելության լեզուն բնորոշ է զարգացող ու պատերազմի միջով անցած երկրների համար։ Սական թե որտեղով է անցնում, սահմանը էթիկական լրագրության ու իրավական պատասխանատվության միջև, մինչև օրս վեճերի առարկա է։ Այս իմաստով Վրաստանում բացակայում են իրավական կարգավորման նորմերը, որոնք ատելության լեզվի կիրառման համար համապատասխան պատասխանատվություն են նախատեսում։ 

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *