2014.03.11,

Խաչմերուկ

Հայ-թուրքական հարաբերությունները ադրբեջանական մեդիայի դիտակետից

ԶԼՄ-ների ներկայացրած աշխարհաքաղաքական քարտեզի վրա կան զույգ երկներ, որոնց  սեմիոտիկայի տերմինով ասած՝ քաղաքական  սինտագմաներ են։ Այս դեպքում մենք Պիեր Պոզոլինիի «կենսական սինտագմաներ» տերմինին համահունչ արտահայտություն ենք հորինել։  Հայտնի իտալացի կինոռեժիսորն ու պոետն այդպես էր անվանում զույգ իրերը կամ իրերի ու գործողությունների կայուն  կապվածությունը, որը հատուկ է տվյալ մշակույթին։ Օրինակ, ցեղասպանության թեման ու ազգային ինքնագիտակցությունը կազմում են Հայաստանի կենսական սինտագման։ Բայց այդ սինտագման բնորոշ չէ ոչ ադրբեջանական, ոչ վրացական ինքնագիտակցության համար։ Երևի վրացիները մոտ «փոքր ազգ և ազգային փրկություն» հասկացություններն  են յուրահատուկ «սինտագմիկ» զույգ ձևավորում։

Այժմ կարելի է ասել, որ յուրաքանչյուր ազգի քաղաքական մտածողությունը մեդիայում ձևավորվել է յուրահատուկ քաղաքական սինտագմաներով։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում և քաղաքական մտածողության մեջ հյուսիսային վեկտորում «Ռուսաստանը և Չինաստանը», «Ռուսաստանը և Արևմուտքը», «Ռուսաստանը և Հայաստանը», «Ռուսաստանը և Կովկասը» սինտագմաներ են կազմում։ Բայց եթե վեկտորը փոխում ենք դեպի հարավ կամ հարավ-արևմունք, ստանում են «Թուրքիա և Հայաստան», «Իրան և Հայաստան» սինտագմաները։

Պետք է ասել, որ այս զույգ հասկացությունները, քաղաքական կամ մեդիա սինտագմաները բնավ իրական իրավիճակի ու հարաբերությունների ճշմարիտ արտացոլումը չեն։ Նրանք կարծրատիպերի պես ստեղծում են իրենց ազդեցությունները և քաղաքական գործիչներին ու լրագրողներին պահելաձև են թելադրում։ Այս իրադրությունում օրիգինալ լինելու նոր հնարավորություն է առաջանում նրանց համար, ովքեր չեն ուզում ենթարկվել պարզունակ կարծիքներին։ Նման քաղաքաական գործիչները, վերլուծաբաններն ու լրագրողները «Թուրքիա և Հայաստան» քաղաքական կամ մեդիա սինտագմային չենթարկվելու իրենց ունակությունն են ցուցադրում։  Ոչ միայն չենթարկվել, այլև բացահայտել այդ կարծրատիպը։ Շատ ադրբեջանցիների համար «Թուրքիա և Հայաստան» սինտագմայում կարծրատիպը հետևյալն է. Հայաստանը Թուրքիայի հետ լավ հարաբերություններն օգտագործում է, որպեսզի ավելի հզոր դառնա, քան Ադրբեջանը։ Իսկ ապագայում այդ օգուտը կշրջվի հենց Թուրքիայի դեմ։

Շատ լրագրողներ և վերլուծաբաններ «Թուրքիա և Հայաստան» քաղաքական սինտագմայի թելադրած այս կարծրատիպի պատճառով բացասական գնահատեցին «ֆուտբոլային դիվանագիտույթունն ու Ժնևյան արձանագրությունը, որոնք կարող էին հիմք ծառայել  Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման համար։ Բայց գտնվեցին լրագրողներ և վերլուծաբաններ, որոնք փորձում էին ապացուցել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը չէր կարող վտանգավոր լինել  հզոր տնտեսություն և քաղաքական հասուն համակարգեր ունեցող Թուրքիայի համար,  բայց փոխարենը, կարելի է  ենթադրել, որ նոր, նորմալ հարաբերությունների դեպքում Թուրքիան կստանար իրական լծակներ, որպեսզի Հայաստանը դադարեր Հարավային Կովկասում էթնիկ կոնֆլիկտների աղբյուր լինելուց և այլևս չլիներ խոչընդոտ Ղարաբաղյան հարցի միջազգային լուծման համար։ Չի կարելի ասել, թե մամուլում նման ուղղվածություն ունեցող սակավաթիվ հոդվածները փոխեցին ադրբեջանցիների հասարակական կարծիքի կարծրատիպերը։ Սակայն դրանք հասարակության ինչ-որ շերտերի մոտ սվիններով չընդունվեցին, և, ինչպես երևում է, ընկալվեցին որպես տեսկետ, որի հետ կարելի է հաշվի նստել։

«Թուրքիա և Հայաստան» մեդիա սինտագմայի կարծրատիպի ուժն այնպիսին է, որ Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ Թուրքիայում հասարակական վրդովմունքը, որն ուղեկցվում էր «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» լոզունգով, ադրբեջական մեդիայում թյուրըմբռման հանդիպեց։ Ղարաբաղում մահացած ադրբեջանցիների  և Հայաստանի ադրբեջանցի նախկին բնակիչների մասին հիշողությունները անընդհատ ստեղծում են  բացասական սոցիալական ու մեդիա ենթատեքստ ընդդեմ ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլև թուրքերի ու ադրբեջանցիների հարաբերությունների հումանիզացման։

Եվ նույն այդ հիշողությունը բացասական վերաբերմունք է ծնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Թուրքիայի ցանկացած նախաձեռնության նկատմամբ։   Ի միջիալյոց, մեդիայից երևում է, որ Հայաստանն այդքան էլ չի դողում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա, երևի զգուշանալով, որ ուժեղ Թուրքիան կթուլացնի իրեն Ադրբեջանի ու Վրաստանի նկատմամբ։  

Որպես ամփոփում կցանկանայի նշել, որ նույնիսկ ադրբեջանական հասարակության նման  տեղեկածվածությունը Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների մասին թույլ չի տալիս, որ ընդհանուր տրմադրվածության մեջ իռացիոնալ թշնամություն մտնի։ Դա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների անկողմնակալ վերլուծության համար ադրբեջանական մեդիայում դեռ ինչ-որ տեղ  մնում է։

Նիյազի Մեhտի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *