Ավելի քան 20 տարի է անցել այն ժամանակից, երբ Վրաստանի տարածքները հակամարտության շրջանները դարձան, ու մոտավորապես հենց այդքան տարի էլ Վրաստանում գոյություն ունեն անկախ (մասնավոր) լրատվամիջոցները։ Ուղիղ այդքան տարի էլ վրացիները սպասում են հակամարտության կարգավորմանն ու ԶԼՄ-ների անկախության մակարդակի բարձրացմանը։ Բայց առայժմ ոչ հակամարտություններն են կարգավորվել, ոչ էլ մեդիայի պրոֆեսիոնալության մակարդակն է բարձրացել։
Նիհիլիզմ. ահա այն բառը, որն արտացոլում է հասարակության վերաբերմունքը վրացական մեդիայի նկատմամբ։
Ես Թբիլիսիի փողոցներում այսպես կոչված «հարցում» կամ Վոքս պոպ անցկացրեցի։ Հարցրեցի մի քանի տասնյակ մարդկանց կարծիքը։ Ի տարբերություն հատուկ մեթոդոլոգիայով պրոֆեսիոնալ հետազոտողների անցկացրած ուսումնասիրության, որի արդյունքները հնարավոր է ընդհանրացնել, այս հարցում լոկալ բնույթ էր կրում ու բացառապես սուբյեկտիվ էր, այսինքն՝ արտացոլում էր Թբիլիսիի բնակիչների կարծիքը։
Ես պատասխանողներին մեկ ընդհանուր հարց տվեցի. «Ինչպե՞ս է վրացական մեդիան լուսաբանում հակամարտությունների գոտին ու դրա հետ կապված այլ հարցերը»։
Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ տարածաշրջանային հակամարտությունների լուսաբանման հարցում մեդիան տենդենցիոզ է, ինֆորմացիան մատուցվում է մակերեսայնորեն ու ոչ բալանսավորված կերպով, լրագրողական նյութերում մյուս կողմը ներկայացված չէ։
Պետք է նշել, որ հանրային հեռուստաալիքները 36-65 տարեկան մարդկանց համար մնում են ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրը։ Նրանք երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին իմանում են հեռուստաալիքների լրատվական թողարկումներից։ Ինչ վերաբերում է մինչև 35 տարեկաններին, ապա նրանք ինֆորմացիա ստանում են ինտերնետից։
Հարցման մի քանի մասնակիցները վրացական ինֆորմացիոն ալիքներին բոյկոտ էին հայտարարել. նրանք նրանք տեղեկացվում են միայն անձնական կապերի միջոցով։
Արհեստավարժության պակասը, չբալանսավորված լինելը և ոչ ճշմարիտ տեղեկատվությունը, աղբյուրների պակասը և կողմնակալությունը. սա թերությունների շարքն է, որոնցում Թբիլիսիի բնակիչները մեղադրում են վրացական մեդիային։
«Կարծում եմ՝ լուսաբանումն ինչ-որ չափով անկողմնակալ է, բայց ոչ պետք եղած չափով։ Հարկավոր է ինֆորմացիան բնակչությանն ավելի օբյեկտիվորեն մատուցել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում հակամարտության գոտում։ Տարբեր լրատվամիջոցներ տարբեր կերպ են լուսաբանում նույն իրադարձությունը։ Հասարակությունը մոլորվում է ու չի հասկանում, թե որ աղբյուրին վստահ։ Այդ պատճառով մարդիկ հաճախ սխալ ինֆերմացիայի են տիրապետում, ու չեն հասկանում՝ որն է ճիշտ, որը՝ սուտ», – ասում է Գիա Խուրդզաուլին։
Նինո Ամաշուկելին կարծում է, որ հասարակությունը հոգնել է տարածաշրջանային կոնֆլիկտների թեմայից։
«Ես անընդհատ մտածում եմ, որ չեմ կարդալու, չեմ լսելու դրանց մասին. այդ ամեն գոյություն չունի։ Փախստականների հարցերը, այնուամենայնիվ, լուսաբանվում են, իսկ հակամարտությունների կարգավորման ուղիների մասին մեդիան ավելի քիչ է խոսում։ Թե ինչ է եղել, ես առանց իրենց էլ գիտեմ, ու պետք չէ ինձ ասել այդ մասին։ Ինձ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք մենք անում կամ ե՞րբ կանենք, ո՞վ կանի», – ասում է Նինոն։
Պատասխանողների մեկը՝ Գրիգորի Մելաձեն, հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ։
«Կոնֆիլտների հարցեր քիչ են լուսաբանվում, կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե առանձին ալիք ստեղծվեր, որի ուղղությունը հենց այդ հարցերը կլինեին,
«Վրացական մեդիան մյուս գործընկերներից ոչնչով չի տարբերվում։ Այն ամբողջությամբ խաբեություն է։ Ցավոք, դա իրենց օրվա հարցն է։ Վրացական մեդիան ավելի շատ կոնֆլիկտի գործընթացով է զբաղված, քան արդյունքով», – ասում է Իրակլին։
Ուսանող Թինաթին Օդիլավաձեն կարծում է, որ մեդիան հակամարտությունների լուսաբանմանը բավական շատ եթերային ժամանակ է տրամադրում։
«Լավ կլիներ, եթե ավելի շատ քննարկումներ կազմակերպվեին, ու երկու կողմերն էլ ներկայացված լինեին։ Այսինքն՝ տաղավար հրավիրեին էթնիկ փոքրամասնություններին, և ոչ միայն էթնիկ մեծամասնության կամ քաղաքական փոքրամասնություններին»։
«Ինձ համար՝ որպես երիտասարդի, կարևոր է ունենալ տեղեկություններ աբխազ երիտադարդության մասին՝ ինչպես են նրանք սովորում, ինչ հետաքրքրություններ ունեն, որքանով են նրանց համար հասանելի վրացական ուսումնական հաստատությունները», – պարզաբանում է Թինաթինը։
Թբիլիսիի հասարակության տրամադրությունները համապատասխանում են Կովկասյան ռեսուրսների հետազոտության կենտրոնի ուսումնասիրության հետ, որն արտացոլում է Վրաստանի բնակչության վերաբերմունքը լրատվամիջոցներին։ Հետազոտությունը կատարվել է 2011 թվականին։ Այն ժամանակվա իրավիճակը համապատասխանում է ստացված արդյունքին։
2011-ի տվյալներով ինֆորմացիայի աղբյուրների մեջ գերիշխող դերը հեռուստաընկերություններինն է. Վրաստանի բնակչության 82%-ը ամեն օր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկանում էր հանրային հեռուստաալիքներից։ Ամենահաճախը մարդիկ դիտում են «Ռուսթավի 2» և «Իմեդի» ալիքները։ Սակայն պետք է նշել, որ այդքանով հանդերձ՝ մարդիկ նրանց հավաստի աղբյուրներ չեն համարում։ Հեռուստատեսային մեդիայի հետ համեմատած՝ Վրաստանի բնակչությունը շատ ավելի քիչ է օգտվում ավանդական այլ լրատվամիջոցներից, մասնավորապես՝ ռադիոյից ու մամուլից։
Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: