2024.09.04,

Քննադատ

Հասարակությունը՝ որպես կրիտիկական ենթակառուցվածք

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մոտ ապագայում Հայաստանը կունենա կիբեռանվտանգությանը և դրան հարակից ոլորտներին վերաբերող օրենսդրություն։ Վերջապես Հայաստնում կորոշվի, թե ինչ է նշանակում կրիտիկական ենթակառուցվածք, որ ոլորտներն են դրա տակ ընկնում, և ինչպես այդ ամենը հարկավոր է պաշտպանել կիբեռտարածությունում։  

Պարզ է, որ կրիտիկական ենթակառուցվածքներ են էներգետիկ համակարգը, ջրամատակարարումը, հեռահաղորդակցությունը, բանկային համակարգը և բոլոր այն ուղղություննեը, որոնք կենսական բնույթ են կրում ողջ երկրի համար։ Այն ոլորտները, որոնց խափանումը, որոնց վրա կիբեռհարձակումները կարող են ազդեցություն ունենալ ողջ երկրի մակարդկաով։  

Սակայն, Հայաստանի դեպքում (և, երևի, ոչ միայն Հայաստանի) հենց բուն հասարակությունը հարկավոր է ընկալել որպես կրիտիկական ենթակառուցվածք: 

Ստացվում է այնպես, որ մեդիագրագիտության պակասը, լայն հասարակական զանգվածների մոտ թվային հիգիենայի տարրական գիտելիքների բացակայությունը` հասարակությունը վտանգավոր է դարձնում հաարակության համար։  

Դիտարկենք մի քանի ուղղություն։  

Թվային գրագիտության պակասը Հայաստանը թափանցիկ է դարձնում թշնամական լրտեսական գործողությունների համար։ Այսպես, Ադրբեջանի կիբեռլրտեական գործողությունները սոցիալական ցանցերում, հեռախոսների և համակարգիչների վարակումները լրտեսական ծրագրերով երկիրը դարձնում են խիստ խոցելի արտաքին հետախուզական բոլոր տիպի գործողությունների համար։  

Կեղծ նորությունների հանդեպ իմունային համակարգի գրեթե բացակայությունը բերում է այնպիսի միջադեպերի, որոնք ողջ մի քաղաքի, եթե ոչ երկրի բնակչությանը մատնում են խուճապի և հիստերիայի, պարալիզացնում են փողոցները։ Եվ սա մի փոքր դրվագ է բազմաթիվ դեպքերի շարքում։ Տեղեկատվական գրոհներին անպատրաստ լինելը իրապես լրջագույն խնդիր է ողջ երկրի համար։  

Իսկ եթե դիտարկում ենք թվային գրագիտության և կեղծ նորություննրի հանդեպ հանրային «թուլությունը», ապա միանշանակ եզրակացության ենք գալիս, որ Հայաստանը խիստ խոցելի է հիբրիդային հարձակումների համար։  

Բացի դրանից, հանրության մի հատվածի անընդհատ ցանկությունը՝ հնարավորինս արագ հարստանալ, զուգահեռ մնալով ֆինանսապես անկիրթ, բերում է երկրից լուրջ գումարների արտահոսքների։ Ինչը դառնում է լուրջ խնդիր տնտեսության և ֆինանսական, բանկային համակարգի համար։  

Կան նաև կոնկրետ զարգացումներ, որոնք կարող են դառնալ մարտահրավեր։ Այսպես, օրինակ, կառավարության ջանքերը Հայաստանը դարձնելու տեսահսկվող երկիր նաև կարող են դարձնել Հայաստանը վերահսկելի, օրինակ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Քանի որ հանրության մեծ մասը տեղյակ չէ, թե ինչպես ճիշտ տեղադրել և կառավարել տեսախցիկները, որոնք կարող են դառնալ գործիք արտաքին դերակատարների համար։  

Այս դիտարկումները հուշում են, որ Հայաստանի հանրության համար ամենավտանգավոր գործոններից մեկը հենց ինքն է՝ Հայաստանի հանրությունը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *