2022.07.12,

Քննադատ

Մեդիա անոնս․ ինչ սպասել և ինչի պատրաստվել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սա հոդված է ապագա հոդվածների մասին։ Քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում մեդիադաշտը թե՛ աշխարհում, թե՛ կոնկրետ Հայաստանում։

Տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչի մասին պիտի մտածենք՝ հետևելով փոփոխություններին, որ վերջին պահին չզարմանանք։

Առաջին և կարևոր բանն այն է, որ գրեթե ամենուր իշխանությունները փորձում են ավելի ու ավելի վերահսկողական համակարգեր ներդնել ինտերնետում։ Դրանք համ իրավական կարգավորումներ են, համ տեխնիկական ներդրումներ՝ ենթակառուցվածքկային մակարդակով։ 

Դատախազության վերջին հայտարարություն-առաջարկը ինտերնետում վերահսկողության անհրաժեշտության մասին, ակնհայտորեն խոսում է այն մասին, որ արվում է հանրային կարծիքի զոնդաժ՝ նման գործողությունների վերաբերյալ։

Եթե դրան գումարենք այն փաստը, որ Հայաստանում վերջին երկու տարիներին ունեցել ենք մի քանի ինտերնետային արգելափակումներ, նաև տարօրինակ խափանումներ Տելեգրամ և Սիգնալ մեսենջերների հետ կապված, շատ հստակ է, որ վաղ, թե ուշ (բայց ավելի շուտ վաղ), Հայաստանում կստեղծվեն տեխնիկական և իրավական հիմքեր ինտերնետային արգելափակումների համար։  

Ինչից  բխում է, որ պետք է սկսենք մանրամասն ուսումնասիրել արգելափակումների շրջանցման գործիքակազմը, որպեսզի Հայաստանում խոսքի ազատությունը մնա խոսքի ազատություն։ Նույնիսկ եթե դա պետք է արվի տեխնիկապես։

Նաև հարկավոր է դիտարկել ոչ տեխնիկական հատվածը՝ ինչպես անել, որ ինտերնետի հանդեպ բիրտ վերահսկողական մեթոդները Հայաստանում չդառնան կյանքի նորմա։ Հարկավոր է խորացված դիտարկել հասարակության դերը ինտերետի ազատությունների հարցում։ Հատկապես Հայաստանում դա դառնում է հետաքրքիր խնդիր այն առումով, որ քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության մաս, և խախտվել է իշխանություն-քաղհասարակություն բալանսը։

Մյուս հարցն այն է, որ կիբերհարձակումները մեդիաոլորտի ակտիվիստների դեմ գնալով ավեի սաստկանում են, ընդ որում՝ ինչպես դրսից, այնպես էլ ՝ ներսից։ Այդ առումով հասկանալի է, որ մեդիաոլորտի անձանց և կազմակերպությունների թվային պաշտպանությունը դարձել է շատ խիստ խնդիր։

Սրան էլ ավելացնենք այն, որ գնալով ավելանում են նաև սոցցանցերի կողմից արգելափակումները, քանի որ հաճախ հաշվի չեն առնվում սոցցանցային ներքին կանոնները։ Արգելափակումները հաճախ ավելի մեծ վնաս են հասցնում հայաստանյան մեդիադաշտին, քան կիբեր հարձակումները։ Այնպես որ տվյալ հարցը նույնպես ենթադրում է ավելի մանրամասն ուսումնասիրություն։

Ինչպես տեսնում եք, առնվազն չորս սկզբունքային հոդված մեզ սպասում է մոտական ապագայում՝ հաշվի առնելով այն, ինչ մեզ թելադրում է այս «շողուլից ընկած» իրականությունը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *