Հարկ չէ քննարկել, թե պատերազմը որքան փոխեց հայ հասարակությանը մեդիա սպառման տեսանկյունից։ Պատերազմի օրերին և հրադադարին հաջորդած շաբաթների ընթացքում մի քանի անգամ աճեցին լրատվականների, սոցցանցային ակտիվ հաշիվների լսարանները։ Սակայն, վերջին օրերի վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ հասարակությունը հոգնել է լուրերից, և ինչ-որ հատվածներում ներգրավվածությունը հիմա ավելի ցածր է, քան նախապատերազմական օրերին։
2020-ի դեկտեմբերի առաջին հատվածում մարդիկ դեռ ակտիվորեն հետևում էին իրադարձությւոններին։ Իսկ արդեն տարվա ավարտին սկսվեց հետաքրքրության անկում։ Որը տրամաբանական է նույնիսկ ներկա դժվար պայմաններում․ նոր տարվա նախաշեմին միշտ դիտվում է լրատվականների այցելությունների անկում է ու այս տարին բացառություն չէր։
Սակայն հետաքրքիրն այն է, որ արձակուրդներից հետո մենք շարունակում ենք դիտարկել հետաքրքրության անկում։
Սա Cloudflare կողմից հաշվարկված հայաստանյան ամբողջական ինտերնետ թրաֆիկն է, ինչից երևում է, որ անկում է տեղի ունենում մեկ օրվա մեջ, և այլևս դեպի վերականգնում տենդենց չկա։
Որպես օրինակ բերեմ երկու հայաստանյան լրատվական կայքի այցելությունների գրաֆիկ, որից երևում է, որ ներկա այցելուների թիվը տվյալ պահին ավելի ցածր է, քան մինչև պատերազմը։ (Լրատվականների անունները չեմ գրում, սակայն նման տենդենցը բնորոշիչ է տվյալ պահի համար։ Բացառություն են այն կայքերը, որոնք պատերազմի ժամանակ իրենց աշխատանքով լրջորեն ընդլայնել են իրենց լսարանը և դրա շնորհիվ ունեն այցելությունների օբյեկտիվ աճ):
Նման պատկեր դիտվում է նաև Տելեգրամ ալիքների հատվածում։ Կրկին բերեմ երկու օրինակ, առանց նշելու ալիքների անունները։
Եվ այս ֆոնի վրա մենք տեսնում ենք, որ կրկին ամենաարագ աճող հարթակներից են Հայաստանում TikTok-ն ու Likee-ին։ Կարծես թե, մարդիկ չեն ուզում քաղաքական պայքարի լուռ ընթերցող լինել ու փախչում են դեպի ավելի «թեթև» բովանդակություն։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: