2019.09.04,

Քննադատ

Հայաստանյան ցանցային մամուլի աշունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանյան մեդիադաշտի համար աշնան սկիզբը ինչ֊որ առումով փոքր Նոր տարի է, երբ կարելի է նայել, թե ուր ենք հասել ու, կարևորը, ուր ենք գնում։ Փորձենք հասկանալ, թե ինչպես անցավ ամառը և ինչ է մեզ սպասում մոտ ապագայում։

Եթե դիտարկենք լրատվականների այցելությունները և դրանց դիրքերը միմյանց հանդեպ, ապա կտեսնենք, որ վերջին մեկ տարում եղել են որոշակի վերադիրքավորումներ։ Օգտվենք Similarweb.com կայքի տվյալներից (տվյալները իդեալական չեն, բայց այսօր շուկայում եղած լավագույնն են)։

Այսպես, այս ամռան ընթացքում Հայաստանից ամենաայցելվող հիսուն հարթակների շարքում կար յոթ լրատվական: Հնգյակն ունի այս տեսքը.

Հիսուն կայքի մեջ են նաև Լրագիրն ու Լուրեր․քոմ֊ը։ Ընդհանուր պատկերը այսպիսին է։

Մեկ տարի առաջ պատկերը տարբերվում էր։ Կրկին յոթ կայքեր էին հիսունի մեջ։ Սակայն երկար տարիներ առաջնային դիրքերում լինելուց հետո հիմա ցանկում  չկա Բլոգնյուզը։ Բավականին լուրջ դիրքեր է կորցրել Թերթ․ամ֊ը․ մեկ տարի առաջ այն 22-րդն էր։ Պատկերը կարելի է տեսնել այստեղ։ Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Similarweb-ում հաշվարկները կարող են սուբյեկտիվ տվյալներ պարունակել: Նույն Բլոգնյուզը Google Analytics-ի պարագայում անհամեմատ ավելի մեծ լսարան ունի:

Մի քանի տարվա դինամիկային հետևելը թույլ է տալիս ասել, որ մոտակա ամիսներին մեդիադաշտում կարող են լինել ավելի լուրջ վերադիրքավորումներ․ փոխվում է լրատվամիջոցների ֆինանսավորումը, փոխվում է սոցցանցերի լսարանը, փոխվում են նաև լսարանի հետաքրքրությունները և ոճային ընկալումները։

Հայաստանի լրատվականների յություբյան ալիքների դիտարկումը (ըստ Socialblade համակարգի ռեյտինգավորման), ցույց է տալիս, որ հեղափոխությունից հետո սկսված դիտումների կտրուկ աճը շարունակում է պահպանվել։

Ուսումնասիրելով ամենառեյտինգային տասնյակում եղած լրատվականների ալիքները, ակնհայտորեն տեսնում ենք, որ Յություբը դարձել է առանձին հարթակ։

Ահա մի քանի ամենառեյտինգային լրատվականների յություբյան ալիքների դիտումների դինամիկան՝ ըստ ամիսների․

Հետևելով լրատվական կայքերի, այսպես ասած, տեխնիկական առողջությանը,  կարելի է հետաքրքիր դիտարկումներ անել։ 25%-ը օգտվում է WordPress համակարգից, և ընդամենը 20%-ը չի օգտվում հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար նախատեսված Cloudflare համակարգից։

Ավելի մանրամասն կայքերի տեխնիկական հատվածի մասին, որն ուսումնասիրվել է Hexometer համակարգով, կարող եք դիտել այս տեսանյութում․

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *