2018.09.03,

Քննադատ

Հեղափոխությունը հեռուստացույցում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ջիլ Սքոթ ֊ Հերոնը 74-ին գրեց The Revolution Will Not Be Televised (Հեղափոխությունը չի լինի հեռուսատացույցում) գործը, որը մինչև հիմա տարբեր մեկնաբանություններ է ստանում։

Այս բառակապակցությունը հաճախ է կրկնվում հեղափոխական շարժումների ժամանակ, կրում տարբեր իմաստներ: Յուրաքանչյուրն այն յուրովի է հասկանում։

Մի կողմից՝ հեռաստատեսությունը միշտ ընկալվում է որպես իշխող վարչակազմի հենք։ Մյուս կողմից՝ որպես քաղքենի աշխարհի մի մաս, որը հեղափոխական չէ։

Հեռուստացույցը սովորաբար, իսկապես, ցույց չի տալիս հեղափոխությունները․ մարդիկ դիտում են բալետ, պինգվիններին, բայց ոչ այն, ինչ կատարվում է փողոցում։ Եվ, վերջիվերջո, հեղափոխականը ժամանակ չունի հեռուստացույց դիտելու, ինքը փողոցում է գտնվում։

Հայաստանում ապրիլյան հեղափոխական շարժումը այս կաղապարից դուրս էր։

Փաստացի, հեղափոխությունը հեռարձակվեց վերջում, ճռռոցով, և նույնիսկ ավանդական հեռուստաընկերությունների կողմից։ Լայվերը ունեցան լուրջ, եթե ոչ լրջագույն ազդեցություն։ Այս ամենի մասին արդեն շատ է խոսվել և գրվել, չարժի կրկնել։

Հետաքրքիր է այս լայվային հեղափոխության ազդեցույթունը հետհեղափոխական Հայաստանի մեդիադաշտի վրա։ Հետաքրքիրը սկսվում է հենց հիմա։

Գերիշխող են դառնում ցանցային հեռարձակումները։ Փաստացի, ապրիլ֊մայիսի ընթացքում հանրության իսկապես շատ մեծ մի հատված տեղափոխվեց համացանց, հիմնականում դեպի Ֆեյսբուքի և Յություբի տեսադիտումները։

Ֆեյսբուքի լսարանն այս ընթացքում աճեց մոտ 250 000 ակտիվ օգտատերով։ Նաև կտրուկ աճեցին տեսանյութերի դիտումները տեղեկատվական էջերում։

Զուգահեռաբար քանակական և որակական փոփոխություններ վերապրեց Յություբի հայաստանյան լսարանը։ Մինչև վերջերս Յություբը հիմնականում հանդիսանում էր որպես զուտ տեսանյութերի դիտումների հարթակ։ Իսկ այժմ  կարելի է հաստատել, որ այն օգտագործվում է որպես հենց սոցիալական ցանց։

Կտրուկ աճեց ալիքների բաժանորդների թիվը, դիտումները։ Բերեմ մի քանի ալիքի օրինակ․ երևում է, որ ապրիլ֊մայիսյան հատվածում նկատվել է դիտումների և բաժանորդների թվի աննախադեպ աճ։

A1+

1in.am

Ազատություն

Գրաֆիկներից (Տվյալները ըստ Socialblade) երևում է, որ մայիսից հետո տեղի ունեցավ անկում, սակայն նույնիսկ դա հաշվի առնելով հասկանալի է, որ լսարանը մի քանի անգամ աճել է։ Եվ շարունակելու է աճել։

Քանի որ հասարակությունը սովորեց ինտերնետով փոխարինել ավանդական հեռուստացույցը, որը պարզապես չի կարողանում բավարարել այսօրվա միջին օգտատիրոջը․ մարդու, որն ունի սմարթֆոն, էժան բջջային ինտերնետ և, կարևորը, ցանկություն անմիջապես իմանալ նորությունները, այլ ոչ խմբագրելուց ու մոնտաժելուց հետո։

 

Սամվել Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *