2018.04.30,

Քննադատ

Տելեգրամը դարձավ կարևոր հարթակ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Թավշյա հեղափոխության յուրահատկությունները մեդիա դաշտում բվականին շատ էին։ Օրինակ այն, որ մարդիկ ավելի շատ ուղիղ եթեր էին նայում, քան կարդում նորություններ։ Ուղիղ եթերը հեռարձակվում էր որքան լրատվամիջողների, այնքան էլ Ֆեյսբուքի հարյուրավոր օգտատերերի կողմից։

Ինչը մի պահ սկսեց լուրջ ազդեցություն ունենալ կապի որակի վրա։ Եվ, կարծում եմ, հենց կապի որակը եղավ գործոններից մեկը, որը հանգեցրեց մեկ այլ հետաքրքիր բանի․ մինչ այս Հայաստանում քչերին ծանոթ Տելեգրամ մեսենջերը դարձավ ամենաօգտակար գործքիքներից մեկը։

Տելեգրամը մի քանի օրվա ընթացքում դարձավ կարևոր լրատվական հարթակ։ Իհարկե, Տելեգրամի գովազդը Հայաստանում զուգահեռաբար արվեց, շնորհիվ Ռուսաստանում Ռոսկոմնադզորի կողմից սկանդալային արգելափակումների։

Ինչևէ, ապրիլի վերջին օրերին Տելեգրամը դարձավ Հայաստանում ամենաներբեռնվող հավելվածներից մեկը։

Իրար հետևից սկսվեցին բացվել տեղեկատվական ալիքներ, որոնք բավականին արագ սկսեցին լսարան հավաքել։ Չնայած, որ կարելի էր ավելի վաղ բացել ալիքները և պատրաստ լինել։

Իհարկե, Տելեգրամի ալիքները ունեն դեռ մի քանի օրվա պատմություն Հայաստանում (մինչև հեղափոխական շարժումները կային մի քանի ալիքներ, սակայն շատ փոքր լսարանով), բայց արդեն կարելի է խոսել բավականին ազդեցիկ տեղեկատվական հոսքերի մասին։

Այնպես որ, եթե դուք լրատվամիջոց եք կամ լրագրող և դեռ չկաք Տելեգրամում որպես ալիք, ժամանակն է այս սխալը շտկել։

Իսկ վերջում նշեմ այն հայկական ալիքները, որոնց մասին տեղյակ եմ տվյալ պահին (դրանք ոչ միայն հայաստանյան են, կան մի քանի ալիքներ, որոնք ավելի շատ կապ ունեն ռուսաստանյան և հետխորհրդային հայկական համայնքների հետ)։ Ընթերցողների թիվը փակագծերում տրված է ըստ ապրիլի 30֊ի առավոտի։

  • Infocom https://t.me/infocomm (8600)֊ բացվել է հենց որպես հեղափոխական իրազեկման ալիք
  • Баграмян 26 https://t.me/bagramyan26 (3500) ալիքը բացվել էր տարվա սկզբին, ամենայն հավանականությամբ ՌԴ֊ում են ադմինները։ Թափ առավ վերջին օրերին, քանի որ ռուսալեզու տեղեկատվություն Տելեգրամում Հայաստանից գրեթե չկար։
  • Злой Аналитик https://t.me/zloyanalitik  (2500) Կարծես, կրկին ռուսաստանյան հայ համայնքից է ձայնը
  • Azatutyun https://t.me/azatutyuntv (950) Ազատություն ռադիոկայան
  • Pan.am https://t.me/panarmeniannet (900) PAnarmenian,net֊ի ալիքը
  • Լուրեր Դժոխքից https://t.me/hellnewsam (~500) հայտնի ֆեյսբուքյան էջի ալիքն է
  • Պայքար կեղծ նյութերի դեմ https://t.me/blockfakenews (450) – հեղափոխական շրջանի ալիք է, պայքարում է հիմնականում ՀՀԿ֊ի ֆեյքերի դեմ ակմ նրանց, ում համարում է այդպիսի
  • Samvel Martirosyan On Air https://t.me/SamvelMartirosyan (400) ձեր խոնարհ ծառայի անձնական ալիքը
  • Երկաթ https://t.me/erkat_tg (400) ֊ ամենայն հավանականությամբ ռուսաստանյան հայերի խումբ է
  • Cryptoarmenia https://t.me/cryptoarmenia (260) կրիպտոարժույթներին նվիրված թեմատիկ ալիք է
  • Хетк https://t.me/hetqinrussian (150) Հետք լրատվականի ռուսալեզու ալիքն է
  • Aysor.am https://t.me/aysor (150) Այսօր լրատվականի ալիքն է
  • Bambas News https://t.me/bambasanq (~100) ալիքը բացվել էր տարվա սկզբին, ամենայն հավանականությամբ ադմինները կապ ունեն Баграмян 26֊ի ադմինների հետ։
  • Արցախի ԱԳՆ https://t.me/Karabakh_MFA (~50) ամենահին հայաստանյան ալիքներից է։ Պաշտոնական է։

 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Տելեգրամը դարձավ կարևոր հարթակ”
  1. նորայր says:

    լսելիք
    ես երաժշտութեամբ եմ կիսւում այստեղ՝ https://t.me/lseliq

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *