2017.06.12,

Քննադատ

Լրագրողներին օգտակար դիզայներական հավելվածներ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Լրագրողները հաճախ են աշխատում լուսանկարների հետ։ Նոր մեդիա գործիքներով և մուլտիմեդիա նախագծերով արտահայտվելը, ինչպես նաև ավանդական օնլայն լրագրությունը ենթադրում են լուսանկարների և պատկերների ակտիվ կիրառում։

Բացի դրանից, լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը սոցիալական ցանցերում նույնպես ենթադրում է լուսանկարների, պատկերների և տեսանյութերի հետ ավելի ծավալուն աշխատանք։ Այսօր դա է մեդիայի զարգացման հիմնական ուղին։

Այսօր հեռախոսային հավելվածները թույլ են տալիս նույնիսկ դիզայներական ծրագրերից անտեղյակ օգտվողներին ստեղծել մուլտիմեդիա բովանդակություն։ Մի շարք հեռախոսային հավելվածներ կարող են շատ օգտակար լինել հենց լրագրողների համար։

Անկասկած, կարևոր է առանձնացնել Ինստագրամին կից Layout-ը, որը թույլ է տալիս արագ իրար կցել լուսանկարներ։ Իհարկե, չենք կարող նաև չխոսել Picsart-ի մասին, քանի որ Հայաստանում այս ծրագրի հետ շատերն են ծանոթ և օգտվում են պատկերների խմբագրման բազմաթիվ հնարավորություններից։

Կա Հայաստանում ստեղծված մեկ այլ հավելված, որը դեռ այդքան հայտնի չէ, բայց նույնպես կարող է օգտակար լինել։ Դա Pixomatic (Android տարբերակն այստեղ) հավելվածն է, որը ոչ միայն թույլ է տալիս խմբագրել լուսանկարները, այլև ունի շատ պարզ գործիքներ՝ բավականին բարդ կոլաժներ սարքելու համար։

Լուսանկարների ընդհանուր խմբագրման, պատկերների հետ աշխատանքի շատ պարզ և գործնական հավելված ունի Գուգլը՝ Snapseed: Այն թույլ է տալիս զուտ խմբագրել՝ առանց շեղվելու այլ հետաքրքիր հնարավորությունների վրա։

Գուգլի մեկ այլ հավելված, Google Street View-ն թույլ է տալիս ստեղծել սֆերիկ, 360 աստիճան լուսանկարներ, որոնք կարող են, օրինակ, շատ ավելի համապարփակ ներկայացնել դեպքի վայրը։ Նման լուսանկարներն ամեն տեղ հրապարակելի չեն, սակայն Ֆեյսբուքում դրանք նորմալ աշխատում են։

Ենթադրվում է, որ օպերատիվ տեղեկատվություն տարածելու դեպքում լրագրողական էթիկայի կանոններն ապահովելու համար լուսանկարները պետք է հրապարակվեն խմբագրված։ Օրինակ, անչափահասների դեմքերը պետք է փակ կամ անճանաչելի լինեն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողը շտապում է արագ հրապարակել իր նյութերը սոցցանցերում, ObscuraCam  հավելվածը թույլ կտա արագ քողարկել լուսանկարների և տեսանյութերի վրա ընտրված մարդկանց ինքնությունը, որպեսզի հնրավոր չլինի նրանց նույնականացնել։

Այս մի քանի հավելվածներն իրենց հնարավորություններով օգնում են լրագրողին ամենօրյա աշխատանքային ռեժիմով պատկերների հետ տարբեր փոփոխություններ անել:

 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *