2015.11.27,

Քննադատ

Մարդկային խնդրանքներ լրագրողներին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Սա էլ շատ մարդկային խնդրանք է, ու երբ լրատվական խմբագրություններում էթիկական կարգավորման մեխանիզմներն ու ֆիլտրերը չեն աշխատում, գուցե այն կօգնի մեզ ավելի ուշադիր աշխատել մարդկային ճակատագրերի մասին գրելիս

Շաբաթը լրագրողների համար բուռն էր:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 21 անձից կազմված զինված խումբ ձերբակալեց:

Այս զարգացող իրադարձության ժամանակ լրագրողների աշխատանքը, ԱԱԾ-ի տրամադրած տեսանյութերը տարածելու կամ ինչպես տարածելու որոշումները զուտ խմբագրական որոշումների շրջանակում են:

Խմբագրությունները՝ իրենց էթիկական և զուտ մարդկային նորմերով, որոշում են՝ տարածե՞լ բազմոցի ծածկոցը վրան գցած մերկ մարդու պատկերը, թե՞ ոչ: Որոշում են, թե ինչպես ներկայացնել ձերբակալվածներին՝ կասկածյալնե՞ր, զինված խու՞մբ, ահաբեկիչնե՞ր, թե՞ հանցագործներ:

Այսօր լրահոսում լրագրողներին ուղղված մի հորդոր տարածվեց: Նոյեմբերի 25-ին ձերբակալված կասկածյալ Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանող փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողներին խնդրել է «չշիկացնել մթնոլորտը և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` զերծ մնալ ավելորդ որակումներից, քանի դեռ գործը գտնվում է նախաքննական փուլում»:

Մարդկային խնդրանք է, որ գուցե կարող է ազդել խմբագրությունների առօրյա որոշումների վրա:

Ի դեպ, փաստաբանի խնդրանքի մասին լուրը հրապարակած կայքերից մեկը կասկածյալ Արթուր Վարդանյանի լուսանկարը հրապարակելիս ծածկել էր նրա հետ հրապարակային ակցիայի երկու այլ մասնակիցների դեմքերը: Սա հաաստանյան լրատվամիջոցներում պատկերների էթիկական օգտագործման լավ նախադեպ է՝ հարգանք այդ մարդկանց անձնական կյանքի նկատմամբ:

Գուցե փաստաբան Լևոն Բաղդասարյանի այս դիմումի համար օրինակ էր ծառայել լրագրողներին ուղղված մեկ այլ խնդրանք: Երեկ «Անելիք» բանկը Ֆեյսբուքում հատուկ հայտարարություն էր տարածել մեդիա դաշտի աշխատակիցների համար եւ խնդրել. ««Անելիք Բանկի» իրավաբանի սպանության մասին լուրին անդրադառնալու ժամանակ ձեռնպահ մնացեք կյանքից անժամանակ հեռացած երիտասարդի արդեն մահացած վիճակում լուսանկարները տեղադրելուց, կամ գոնե դեմքը ծածկեք պատկերն աղավաղող խորանարդիկներով: Սա տարրական հարգանք է ոչ միայն զոհվածի, այլ նաև նրա հարազատների նկատմամբ»:

 

Հարգելի գործընկերներ, լրագրողներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, Ձեզ ենք դիմում մեծ հորդորով, կոչով, պահանջով վերջապես:…

Posted by Anelik Bank CJSC on Thursday, November 26, 2015

 

Սա էլ շատ մարդկային խնդրանք է, ու երբ լրատվական խմբագրություններում էթիկական կարգավորման մեխանիզմներն ու ֆիլտրերը չեն աշխատում, գուցե այն կօգնի մեզ ավելի ուշադիր աշխատել մարդկային ճակատագրերի մասին գրելիս:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *