2015.10.14,

Քննադատ

Սոցիալական ցանցերը եւ մեդիան Հայաստանում․ ամառ-ձմեռ 2015-ի միջնակետում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սոցցանցերի ազդեցությունը հայաստանյան տեղեկատվական հոսքերի վրա գնալով մեծանում է։

Փորձը ցույց է տալիս, որ այսօր միջին վիճակագրական հայաստանցու համար, որը չի օգտվում հեռուստացույցից եւ ռադիոյից որպես հիմնական տեղեկատվական աղբյուր, այլ լուրերը ստանում է գլխավորապես ինտերնետից, հիմնական տեղեկատվական հարթակ են ոչ թե լրատվամիջոցները, այլ սոցիալական ցանցերը։

Լրատվական կայքերից շատերը կորցնում են (կամ այդպես էլ ձեռք չեն բերում) հավատարիմ ընթերցողներ․ մարդիկ կայքեր այցելում են հիմնականում Ֆեյսբուքից։

Այսօր ֆեյսբուքի հայաստանցի ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 850 000-ի։ Եվ այս մարդիկ ցանցային լրատվամիջոցներից շատերի արտադրանքի հիմնական սպառողն են՝ հենց որպես ֆեյսբուքյան օգտատեր։

Similarweb համակարգն այսօր հիմնական հարթակներից մեկն է, որը կայքերի այցելությունների թիվ է տրամադրում գլոբալ մակարդակով։ Թեեւ այդ թվերը շատ ճշգրիտ լինել չեն կարող, դրանք իրենցից վիճակագրական մոտեցումներ են ներկայացնում։

Սակայն շատ կայքեր Similarweb համակարգին տրամադրում են իրենց ներքին Google Analytics-ի տվյալները, այդ թվում նաեւ՝ մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ, ինչը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել կայքերի հիմնական այցելուների աղբյուրների վերաբերյալ։

Հայաստանի ամենաայցելվող լրատվականը՝ News.am-ը, մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ հայրենական մնացած բոլոր լրատվականները․ հիմնական սոցցանցերից եկող այցելուների աղբյուրը ֆեյսբուքն է:

Սակայն այլ երկրների լրատվականների դեպքում կարելի է տեսնել, որ սոցցանցերի միջեւ բաշխումը միշտ չէ, որ ծայրահեղ միակողմանի է, ինչպես Հայաստանում։

Ստորեւ ներկայացնենք հայաստանյան մի շարք լրատվական կայքերի վիճակագրությունը՝ ըստ դրանց՝ սոցցանցերից եկած այցելուների թվի։ Կարելի է տեսնել, որ կայքերի մեծ մասը այցելությունների կեսը (եւ ավելին) ստանում է հենց սոցցանցերից, գերակշռող մասը՝ Ֆեյսբուքից։

Վիճակագրության մեջ ներկայացված չեն լրատվամիջոցները, որոնց խմբագրությունն ինձ անձամբ ծանոթ չէ եւ որոնց «Մեր մասին» բաժինը դատարկ է կամ պարունակում է միայն խորը փիլիսոփայական մտքեր՝ առանց խմբագրի մասին տվյալների։ Ներկայացված չեն նաեւ այն կայքերը, որոնք Similarweb֊ին չեն տրամադրել իրենց Google Analytics-ի տվյալները։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *