2014.12.08,

Քննադատ

Հավելվածներ էքստրեմալ լրագրության համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Զանգվածային անկարգությունների, հակամարտությունների, արտակարգ իրավիճակների ժամանակ լրագրողի աշխատանքը յուրահատուկ գործառույթներ է ենթարդում։ Այսօր շարժական տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի անվտանգ դարձնել լրագրողի աշխատանքը նման իրավիճակներում։

Բերենք Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող մի քանի հավելվածների օրինակներ, որոնք կարող են պետք գալ լրագրողներին:

Panic Button. այս հավելվածը ստեղծվել է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության կողմից։ Այն թույլ է տալիս ձեզ համար վստահելի անձին կարճ հաղորդագրության (sms) միջոցով տեղեկացնել, որ դուք հայտնվել եք վտանգավոր իրավիճակում: 

Հաղորդագրությունը նշում է նաեւ ձեր գտնվելու վայրը:

[[wysiwyg_imageupload:548:]]

InTheClear հավելվածը կարճ հաղորդագրության միջոցով օգնության ազդանշան ուղարկելուց բացի՝ հնարավորություն է տալիս նաեւ շտապ կարգով ջնջել հեռախոսում պահպանվող տեղեկատվությունը, որը կարող է վտանգել ձեզ։ 

Հավելվածը, ձեր ընտրությամբ, կարող է վերացնել լուսանկարները, հեռախոսազանգերի մատյանը, հասցեագիրքը, կարճ հաղորդագրությունները եւ այլն։ 

[[wysiwyg_imageupload:549:]]

FireChat-ը թույլ է տալիս բջջային եւ ինտերնետ կապի բացակայության դեպքում կապ ստեղծել խելախոսների (սմարթֆոնների) միջեւ։ Սա լրագրողներին օգնում է խմբերով աշխատել այն դեպքերում, երբ կապի միջոցները դառնում են անհասանելի։

[[wysiwyg_imageupload:550:]]

TextSecure-ը հնարավորություն է տալիս գաղտնագրված կարճ հաղորդագրություններ ուղարկել, որոնք հեռախոսի գաղտնալսման դեպքում անհասանելի կլինեն երրորդ անձանց։ 

[[wysiwyg_imageupload:551:]]

RedPhone. այս հավելվածը երկու հեռախոսների միջեւ գաղտնագրված ձայնային կապ է ապահովում, որն անհնար է դարձնում գաղտնալսումը։ 

[[wysiwyg_imageupload:552:]]

Orbot-ը գաղտնագրված ինտերնետային կապ է ստեղծում Tor համակարգի միջոցով, ինչն ապահովում է ինտերնետում կատարված գործողությունների գաղտնիությունը։

[[wysiwyg_imageupload:553:]]

ObscuraCam հավելվածը միանում է հեռախոսի տեսախցիկին եւ ավտոմատ կերպով հայտնաբերում է մարդկանց դեմքերը լուսանկարներում եւ տեսագրություններում եւ հնարավորություն է տալիս անմիջապես թաքցնել դրանք։

Բացի այդ՝ հավելվածը ջնջում է այն տեղեկատվությունը, որը թույլ կտա լուսանկարի միջոցով նույնականացնել այն հեռախոսը, որով նկարահանվել է այդ լուսանկարը։ 

[[wysiwyg_imageupload:554:]]

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *