2014.11.10,

Քննադատ

Հայաստանի ամենաայցելվող ԶԼՄ֊ները․ վիճակագրական փորձ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երբ Circle.am-ը հայաստանյան մամուլի մեծամասնության ընդհանուր ռեյթինգային հարթակն էր, շատերը զանազան պատճառներով դժգոհ էին։

Հետագայում կայքը ձեւափոխվեց, իսկ մի քանի օր առաջ ընդհանրապես անցավ «քնած» վիճակի, ինչն այլ կարգի դժգոհություններ է առաջացնում, քանի որ հիմա արդեն ընդհանրապես պարզ չէ, թե որ լրատվական կայքերն են առավել այցելվող։

Եթե Circle-ի ժամանակ չափից շատ էր կոնկրետությունը, խմբագիրները կես ժամը մեկ կատաղի մարտեր էին վարում ռեյթինգում դիրքերի համար, ապա այսօր անորոշության ժամանակաշրջան է։

Այսօր մի քանի գործիքներ կան, որոնք թույլ են տալիս համեմատական հետազոտություն կատարել Հայաստանի մամուլի վերաբերյալ։ Հայաստանյան դաշտում այսօր երկու հաշվիչ համակարգեր են գործում` Qanon.am-ն ու Counter.am-ը (այս համակարգն ավելի շուտ կար, բայց վերջերս է ակտիվացել), որոնք հայտնվեցին Circle֊ի ձեւափոխումից հետո եւ փորձեցին զբաղեցնել նույն դիրքը։

Երկու համակարգերն էլ կարողացան ներգրավել մի շարք լրատվական կայքերի, բայց երկուսն էլ շատ եւ շատ հեռու են Հայաստանի լրատվական դաշտը լիարժեք ներկայացնելուց, ինչի շնորհիվ, թեեւ, ավելի լիարժեք, բազմակողմանի վիճակագրություն են տրամադրում, թույլ չեն տալիս ընդհանրական պատկեր ստանալ։

Այսօր երկու միջազգային ռեյթինգային համակարգեր են հասանելի, որտեղ կարելի է համեմատական պատկերներ ստանալ Հայաստանի լրատվական դաշտի վերաբերյալ։ Խոսքը երկար պատմություն ունեցող Alexa.com եւ համեմատաբար նոր Similarweb.com համակարգերի մասին է։

Պետք է հաշվի առնել, որ երկու համակարգերն էլ կայքերի այցելությունները հաշվում են շատ ավելի հարաբերական մեթոդներով, քան  Circle.am-ը , Qanon.am-ն ու Counter.am-ը։ Մյուս կողմից` Similarweb֊ի տվյալներն ավելի մոտ են տրամաբանությանը. այս համակարգը կայքերի տերերին թույլ է տալիս տրամադրել Google Analytics-ի տվյալները, ինչը տվյալներն ավելի իրական է դարձնում։

Բացի այդ` ռեյթինգները հազվադեպ են թարմացվում։ Օրինակ` Similarweb.com համակարգն իր տվյալներն ամիսը մեկ է թարմացնում։ Սակայն, համեմատելով երկու համակարգերի տվյալները, կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե Հայաստանից որ լրատվական կայքերն են ամենաայցելվողները։

Քանի որ հայաստանյան շուկան փոքր է, Similarweb-ը շատ սահմանափակ վիճակագրություն է տրամադրում հայաստանյան ցանցի վերաբերյալ՝ միայն ամենաայցելվող հիսուն կայքերը, որոնց մեջ այս պահին բավական քիչ են լրատվական կայքերն ու ագրեգատորները։

Ըստ Similarweb.com Top-50 հայաստանյան ռեյթինգի (նոյեմբերի 8-ի տվյալներով)` Հայաստանից ամենաայցելվող լրատվական կայքերն ու ագրեգատորներն են`

Similarweb

Ըստ Alexa.com Top-100 հայաստանյան ռեյթինգի (նոյեմբերի 8-ի տվյալներով)` Հայաստանից ամենաայցելվող լրատվական կայքերն ու ագրեգատորներն են`

Alexa

Բնականաբար, սրանք շատ հստակ վիճակագրություններ չեն, ակնհայտ երեւում է, որ տարբերություններ կան։ Եղած գործիքների միջոցով հնարավոր է ինչ-որ չափով համեմատական ուսումնասիրություններ կատարել, սակայն ավելի հստակ պատկեր ունենալու համար անհրաժեշտ են ավելի լուրջ գործիքներ, որոնք Հայաստանում այսօր չեն կիրառվում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *