2013.12.17,

Քննադատ

Ֆեյսբուքը փոխվել է եւ ստիպում է փոխվել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանյան լրատվական դաշտը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. Ֆեյսբուքից դեպի լրատվական կայքեր ուղղորդվող այցելությունները վերջին օրերի ընթացքում սկսել են նվազել։

Հայաստանում Ֆեյսբուքի ազդեցությունը լրատվական դաշտի վրա բավական մեծ է։ Ըստ Circle.am-ի «Լուրեր եւ լրատվամիջոցներ» բաժնի վիճակագրության` ընդհանուր այցելությունների թիվը դեկտեմբերի առաջին օրերին նվազել է մոտ 15%-ով, ինչը փոքր ցուցանիշ չէ։ 

1

Ֆեյսբուքը դեռ օգոստոսից կտրուկ փոփոխություններ էր սկսել կատարել իր ներքին ալգորիթմում, որը պատասխանատու է, թե ինչ եւ երբ կտեսնենք մեր լրահոսում։ Այստեղ վաղուց մեծ խնդիր է դարձել ցածրորակ, բայց սկանդալային վերնագրերով նյութերի տարածումը, քանի որ դրանք լրջորեն մրցակցում են որակյալ բովանդակության հետ՝ վերջինին մղելով երկրորդ պլան։

Օգոստոսին հայտարարված փոփոխություններն ուղղված էին նաեւ լրահոսում որակյալ բովանդակությանը առաջնայնություն տալուն։ Հենց այդ ժամանակ էլ նկատվեցին փոփոխությունները, որոնք արդեն իսկ ազդեցություն ունեին տարբեր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի վրա։ Նոր ալգորիթմի համաձայն՝ Ֆեյսբուքը մոտ 1000 չափանիշով է որոշում կայացնում, թե քանի օգտատերի ցուցադրի այս կամ այն գրառումը։

Դեկտեմբերի 2-ին եւս մեկ անգամ հստակեցվեց մոտեցումը՝ ավելի կկարեւորվեն այն գրառումները, որոնք Ֆեյսբուքը կգնահատի որպես որակյալ։

Ֆեյսբուք նոր մոտեցմամբ՝ կարեւորվում են մի շարք չափանիշներ, օրինակ, թե որքան  հետաքրքրություն են առաջացրել նորությունները, քննարկումները: Ավելի մեծ ուշադրություն է դարձվում նաեւ շարժական սարքերից մուտք գործած օգտատերերի վարքագծի վրա։

Այս ամենը վկայում է այն մասին, որ «Like»-երի քանակը գնալով ավելի քիչ ազդեցություն է ունենում։ Եվ առհասարակ քանակային ցուցանիշները երկրորդական են դառնում: Լրատվամիջոցը, իր օրվա լրահոսն ամբողջությամբ ֆեյսբուքյան էջ տեղափոխելով, ընթերցողների ավելի մեծ քանակ չի ապահովում:

Ավելին՝ օրական ընդամենը 5-6 որակյալ նյութ տեղադրող լրատվամիջոցը, որը կարողանում է նաեւ իր ֆեյսբուքյան էջը քննարկումների հարթակ դարձնել, ավելի լավ վիճակում է հայտնվում, քան օրվա ընթացքում մեխանիկորեն 200 նյութ տեղադրողը։

Այնպես որ, տխրելու բան չկա, եթե ձեր լրահոսն ինքնին տխուր չէ։

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *