2013.04.16,

Քննադատ

Մրցակցության առանձնահատկությունները հեռուստաընկերություններում

(1-ին մաս2-րդ մաս, 3-րդ մաս)

Մրցակցելու տեսանկյունից «Արմենիա»ում հեռուստաալիքները դիտարկում են տարբեր խմբերով ու ենթախմբերով՝ մրցակցային սրությունից ելնելով:

Առաջին եւ ամենից սուր պայքարով աչքի ընկնող ենթախմբում «Հ1», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաալիքներն են, երկրորդ խմբում մրցակցում են «հ2», «Ա Թի-Վի» հեռուստաալքիները, իսկ երրորդ խմբում` մնացած բոլոր հեռուստաալքիները:

Այս կարծիքը կիսում են նաեւ որոշ փորձագետներ, իսկ GFK Telecontrol-ի տվյալները` հաստատում:

Իսկ որպես մրցակցության արդյունք`«Արմենիա» հեռուստաընկերությունում համարում են հայկական սերիալների եւ միջազգային ֆորմատների ներմուծումը հեռուստաշուկա:

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքում մրցակցությունը դիտարկում են բովանդակային եւ գնային հարթություններում` հավելելով, որ բովանդակային առումով իրենք մրցակցում են «Արմնյուզ»-ի հետ, քանի որ երկու հեռուստաալիքով էլ ժամը մեկ կան լուրերի թողարկումներ, իսկ գնային քաղաքականությամբ մոտ մրցակիցը «Կենտրոն» հեռուստաալիքն է:

Համաձայն «Հ1»-ի ներկայացուցչի` մրցակցություն կա միայն «Հ1», «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաալքների միջեւ (դա փաստում են նաեւ որոշ փորձագետներ): Առաջին զույգում («Հ1» եւ «Արմենիա») այն փոքր-ինչ ավելի թեժ է, իսկ մյուս հեռուստաալիքները, առհասարակ, դուրս են մրցակցությունից:

Ashkhatanqayin«հ2»-ում մրցակցությունը այլ հեռուստաալիքների հետ դիտարկվում է որպես գովազդ ձեռքբերելու համար պայքար, այսինքն` մրցակցությունը վարկանիշների համար է միայն, քանի որ մեր գովազդային շուկայում վարկանիշներն են որոշիչ գործոնը: Ըստ այդմ էլ «Արմենիա», «Շանթ» եւ «Հ1» ալիքներն են հիմնական «թշնամիները», քանի որ գովազդի ամենամեծ մասնաբաժինը նրանցն է:

«Կենտրոն»-ում այն կարծիքին են, որ բոլոր հեռուստաալքիներն էլ միմյանց հետ մրցակցում են, մրցակցությունից դուրս է միայն «Շողակաթ» հեռուստաալիքը: Այդ պատկերացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Շողակաթ»-ը միակն է հայկական հեռուստաշուկայում, որ գովազդ տեղադրելու իրավունք չունի, սնվում է պետական բյուջեից եւ հանրային ուղղվածություն ունի:

«Կենտրոն»-ում հիմնական մրցակից են համարում բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքներին՝ չնայած ավելի թույլ դիրքեր ունեցողները եւս չեն անտեսվում, հատկապես երբ ունենում են այնպիսի հեռուստանախագծեր, որոնք բարձր վարկանիշ են հավաքում:

Ուսումնասիրված հեռուստաալիքներում ռուսական ալիքների հետ մրցակցելու մասին խոսքն անգամ ավելորդ են համարում: Միայն «Արմենիա»-ում նշեցին, որ մինչեւ 2010թ.-ը մրցակցություն կար ռուսական հեռուստաալիքների հետ գովազդատուների համար, իսկ այժմ` ոչ, քանի որ ռուսական ալիքները այլեւս չեն անջատվում, ու հայկական գովազդներ չեն տեղադրվում:

HangstyanԵթե ամփոփելու լինենք նշված դիրքորոշումները, ապա բացի «Երկիր Մեդիա» եւ որոշ չափով «Հ1» հեռուստաալիքներից, որոնք մրցակցությունը դիտարկեցին բովանդակային եւ ֆինանսական տեսանկյուններից, մնացած հեռուստաալքիները մրցակցությունը ընկալում են որպես բացառապես գովազդի, հետեւաբար նաեւ վարկանիշի համար մղվող պայքար, իսկ որակապես ավելի լավը լինելու համար մրցակցությունը մեզանում կարծես անիմաստ է, քանի որ որակապես բարձր հաղորդումները վարկանիշներ չեն հավաքում:

« … միշտ էլ ժողովրդի մեջ ցածր ճաշակ, ցածր մակարդակ ունեցողները ավելի մեծ տոկոս են կազմել, հետեւաբար վարկանիշների՝ նման տվյալները տրամաբանական են»:
(հատված Հ2 հեռուստաընկերության ներկայացուցչի հետ հարցազրույցից)

Սակայն «Երկիր Մեդիա»-ում հեռուստադիտողի ճաշակի վերաբերյալ ավելի լավ կարծիքի են, քանի որ երբ իրենց մոտ «Կռվախնձոր» հաղորդման հյուրն էր Անժելա Սարգսյանը` իր սկանդալային պատմությամբ, դա ավելի քիչ էր դիտվել, քան ուղիղ եթերով Ֆրանսիայի սենատում «Հայոց հարցի» քննարկումը:

Շարունակելի

Անի Թովմասյան

«Հայաստանյան լսարանի ներգրավմանն ուղղված հեռուստաընկերությունների մրցակցային ռազմավարությունների վերլուծությունը» սոցիոլոգիական հետազոտություն է (մագիստրոսական թեզ է, որի ղեկավարն է եղել ս.գ.թ. Նվարդ Մելքոնյանը), որի նպատակն էր հետազոտել 2011թ-ի ընթացքում հայկական 10 ամենավարկանիշային հեռուստաալիքներից 1-5 տեղերը զբաղեցրած հեռուստաընկերությունների` լսարանի ներգրավմանն ուղղված մրցակցային ռազմավարությունների առանձնահատկությունները:

Փաստաթղթերի ավանդական վերլուծության են ենթարկվել հեռուստաընկերությունների 2012թ-ի մարտ ամսվա հեռուստաեթերները, իսկ փաստաթղթերի բովանդակային վերլուծության` «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունների 2012թ.-ի մարտ ամսվա տվյալները, մասնավորապես՝ 10 ամենից վարկանիշային հեռուստաընկերությունների եւ 50 ամենից վարկանիշային հեռուստածրագրերի փաստաթղթերն ու հեռուստաընկերությունների նույն ժամանակահատվածի եթերային ծրագրավորման ցանցերը (сетка)։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *