2012.11.30,

Քննադատ

Ինչ պատմեցին Youtube-ի top-երը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

PSY-ի Gangnam Style-ի վիդեոն շարունակում է ռեկորդներ սահմանել: Youtube-ի բոլոր ժամանակներում դիտված տեսանյութերի շարքում PSY-ին շրջանցեց Justin Bieber-ի Baby ft. Ludacris-ին: Gangnam Style-ը դիտել են ավելի քան 852 միլիոն անգամ, իսկ Բիբերի տեսահոլովակի դիտումների թիվը գերազանցում է 806 միլիոնը:


Youtube-յան վիճակագրությունը հասանելի է նաեւ ըստ տեսանյութերի տեղադրման եւ տարածման այս սոցիալական ցանցի առանձին բաժինների: Եւ այդ վիճակագրությունը  մարդկանց հետաքրքրությունների մասին ուշագրավ պատկեր է տալիս:

Youtube-ի աղյուսակներում դիտարկեցի բոլոր ժամանակների ամենաշատ դիտված տեսանյութերը ըստ բաժինների:

«Կրթություն» բաժնում ամենադիտվածը Mickey Mouse ClubHouse-ն է (ավելի քան 152 միլիոն դիտում): Երկրորդ տեղում Thai Hot Stem Massage  անվանում379 տեսանյութն է, որը իր անվանումով եւ շապիկով առնվազն բաց տեսարաններ է ենթադրում:

How to-ների «հիթ շքերթ»-ում ընդհանրապես վիդեոների մեծամասնությունը կնոջ կամ տղամարդու բաց մարմին են «հայլայթ»-ում:

Nonprofit & Activism բաժնում Youtube-ում սիրված վիդեոներից են My Sexy Countdown Blog-ը, Lesbian Love but Fag Fear?-ը: Տեսանյութերի շապիկների մասին չասեմ, չէ՞:

«Գիտություն եւ տեխնոլոգիաներ» բաժնում պատկերը գրեթե նույնն է՝ կանացի մարմնի տարբեր հատվածները պարտադիր են:

Մյուս բաժինները չթվարկեմ: Պատկերներն իրար նման են:

Ասածս ի՞նչ է: Հեռուստատեսությունում, թերթում, գրականությունում, կինոյում, ինտերնետում մեծ լսարան ունենալու համար մի քիչ էրոտիկան հաջողության երաշխիքներից է: Ու այդպես եղել է միշտ: Մեդիայի սպառման բնույթն է այդպիսին:

Ու ասածս բնավ այն չէ, որ պետք է պայքարել ինտերնետում էրոտիկ բնույթի բովանդակության դեմ: Ինտերնետը սահմանափակելու կամ ինտերնետի կարգավորման ազգային օրենքի անհրաժեշտություն էլ չկա: Ինտերնետը հանգիստ թողնենք ու միանանք ինտերնետի ազատության համար #freeandopen շարժմանը, օրինակ:

Ի վերջո, The Known Universe իրոք կրթական վիդեոյի 252 հազարը գերազանցող դիտումների թիվն էլ հուսադրող է: Ու նույն Youtube-ն ունի Կրթություն անվանումով շատ օգտակար ու կիրառելի ենթակայք:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *