2012.02.22,

Քննադատ

Պետական Facebook՝ բարի՞ք, թե՞ անեծք

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Պե՞տք է պետական կառույցները ներկա լինեն սոցիալական ցանցերում, թե՞ ոչ։ Այս էքզիստենցիալ հարցի պատասխանը շատ երկրներում արդեն գտել են եւ այն դրական է։ Հայաստանում այս հարցը դեռ ինքնաբուխ է լուծվում։ Մի կառույց կա Facebook-ում, մյուսը ` Twitter-ում, Youtube-ում։ Ով ոնց կարողանում է, մի բան անում է։ Կամ չի անում։ Բացի դրանից՝ պետական այրերից մի քանիսը նույնպես կան Facebook-ում, բայց շատերը չկան։ Ամեն ինչ անկանոն է եւ «ոնց կստացվի»։

Facebook-ում էջ ունենալը, բարձրաստիճան պաշտոնյայի համար դրական լիցքեր ստանալուց բացի, բազմաթիվ այլ հնարավորություններ է տալիս.  մոտ  լինել հասարակությանը, անմիջական կապի մեջ մտնել տարբեր խմբերի հետ, ստեղծել ավելի «մարդկային» կերպար եւ այլն։ Էլ ավելի դրական արդյունքների կարելի է հասնել, եթե «շեֆի» հետ միասին սոցցանցերում ակտիվ են նաեւ հասարակայնության հետ կապի բաժնի աշխատակիցները, ինչը ահռելի քանակի տարբեր հնարավորություններ է տալիս՝ այդ նույն հասարակայնության հետ կապը պաշտպանելու, լավացնելու, դրական լիցքեր հաղորդելու եւ հազար ու մի այլ նման բան։

Սակայն նման դրական պատկեր ստացվում է, եթե հաշվի է առնվում մի քանի կետ:198

Հստակ պատկերացում կա, թե ինչ ոճով է գրելու պաշտոնյան, իր օգնականները, ինչպես է ներկայացվելու կառույցը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերը չեն սիրում մամուլի հաղորդագրություններ եւ «սովետակա» ոճ՝ սոցցանցերով զբաղվողները լավ գիտակցում են, որ, բացի դրական վերաբերմունքից, հանդիպելու են նաեւ բացասական, խիստ բացասական, զանգվածային թիրախավորված բացասական կարծիքների տարափների։ Եվ նման իրավիճակների համար պետք է լինեն նախապես պատրաստված ծրագրեր։

Հստակ որոշված են մանրուքները՝ թույլ տալ ուրիշների կողմից կատարվող մեկնաբանությունները, թե ոչ, պատասխանել մեկնաբանություններին, թե ոչ, ինչ տիպի նկարներ եւ տեսանյութեր տեղադրել, իսկ ինչ տիպի՝ ոչ։ Եվ հազար ու մի այլ մանրուք։

200Սոցցանցերով զբաղվող թիմը պետք է պատրատ լինի սառնասրտորեն պաշտպանվելու արհեստավարժ տրոլլերներից, մունաթչիներից, երկոտանի բողոքի գրքերից, աֆերիստներից, տիեզերագնացներից։

Սրանք միայն տարրական հարցերն են։ Դրանցից հետո գալիս են տասնյակ այլ՝ ավելի մասնագիտացված խնդիրներ, որոնք պետք է գիտակցվեն, քանի որ սոցցանցերը բավական վտանգավոր տիրույթ են հանպատրաստից այնտեղ հայտնվածների համար։

Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ամերիկյան բանակի PR խումբը ինչքան հարցերով է զբաղվում։ Նման «մանրուքներից» է ձեւավորմուն բանակի պատկերը։

Հակառակ դեպքում՝ ստացվում է այն, ինչ ստացվում է քաղաքապետարանի հանրային կապերի թիմի աշխատանքի հետ, երբ Facebook-ում քաղաքապետի պատը հեղեղված է բողոք-դիմում-ձոն-անեծքներով, իսկ հանրային կապերի ավագ մասնագետն իրեն թույլ է տալիս վարվելակերպ, որը կասկածներ է հարուցում քաղաքապետարանի կողմից իրավիճակը գիտակցելու վերաբերյալ։

Առանց լողալ սովորելու սոցցանցեր չեն գցվում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *