Միջազգային մամուլի ինստիտուտը (IPI) և ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակը (RFoM) ընդունում են հայտեր՝ մասնակցելու Ավստրիայում անցկացվող մեկշաբաթյա դասընթացին՝ թշնամական միջավայրի և իրազեկման (HEAT) թեմայով։
Դիմել կարող են լրագրողներ Հարավային Կովկասից, Արևմտյան Բալկաններից, Մոլդովայից և Ուկրաինայից։
Դասընթացը կտրամադրի գործնական գիտելիքներ՝ ռիսկերի նվազագույնի հասցնելու և ճգնաժամային, հակամարտության և քաղաքացիական անկարգությունների գոտիներում լուսաբանման հետ կապված արտակարգ իրավիճակներին համապատասխան արձագանքելու վերաբերյալ, ներառյալ հաղորդակցության անվտանգությունը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 23-ն է։ Մանրամասներն՝ այստեղ