Միլենա Եսենսկայի անվան կրթաթոշակը լրագրողների համար պատրաստ է ընդունել հայտեր 2026–2027 ուսումնական տարվա համար։ 

Կրթաթոշակը լրագրողներին Եվրոպայի տարբեր երկրներից (ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան) հնարավորություն է տալիս իրենց ընտրած թեմայով խորքային հետազոտություն իրականացնելու համար։

Թեմաները պետք է վերաբերեն մշակութային ոլորտին։

Ընտրված թեկնածուները հրավիրվելու են անցկացնել երեք անընդմեջ ամիս Վիեննայում գտնվող IWM-ում՝ 2026 թվականի սեպտեմբերից մինչև 2027 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում՝ որպես Միլենա Եսենսկայի անվան այցելու գիտաշխատողներ։

Այցելու գիտաշխատողները կստանան ամսական 3,300 եվրո կրթաթոշակ։ Այդ գումարից կրթաթոշակառուներն ինքնուրույն պետք է հոգան Վիեննայում գտնվելու ընթացքում իրենց բոլոր ծախսերը՝ ներառյալ ճանապարհածախսը դեպի Վիեննա և վերադարձը, կացարանի վարձը, առողջապահական ապահովագրությունը, կոմունալ ծառայությունները, տրանսպորտը, կապի ծառայությունները, ինչպես նաև հետազոտության հետ կապված ծախսերը։

Դիմելու կարգի և այլ տեղեկությունների մասին կարող եք կարդալ այստեղ։