Գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 2-ը, ժամը 23:59-ը
Դարձիր խաղաղ հաղորդակցության դեսպան
- Ինչպե՞ս հասկանալ և խոսել զգացմունքների ու կարիքների մասին առանց ագրեսիայի։
- Ինչպե՞ս հաղթահարել կոնֆլիկտները, խոսել բարդ թեմաներից, բայց չդառնալ թշնամիներ։
- Ինչպե՞ս նպաստել խաղաղ հարաբերությունների ձևավորմանը ինչպես համայնքում, այնպես էլ շրջապատում ու տարածաշրջանում։
Եթե դու մինչև 30 տարեկան ես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ակտիվիստ, մեդիա բովանդակություն ստեղծող, ցանկանում ես սովորել ինչպես լսել, հասկանալ և կառուցել երկխոսություն, հաղթահարել կոնֆլիկտներ և նպաստել խաղաղաշինությանը, ապա միացիր այս դասընթացին և կարդա հայտարարությունը մինչև վերջ։
Դասընթացի մասին
«Ոչ բռնի հաղորդակցություն» թեմայով դասընթացի ընթացքում կսովորես․
- Ճանաչել կարիքներն ու զգացմունքները և խոսել դրանց մասին առանց մեղադրանքի կամ դատապարտողականության։
- Զարգացնել լսելու ու ապրումակցող հարաբերություններ կառուցելու հմտությունները։
- Արտահայտել համոզմունքները՝ առանց կոնֆլիկտների մեջ ներքաշվելու կամ կոնֆլիկտներ հրահրելու։
- Ձեռք բերել խնդիրների խաղաղ լուծման հմտություններ՝ հիմնված փոխադարձ ըմբռնման և ապրումակցող հաղորդակցության վրա։
- Աշխատել այնպիսի լուծումների ուղղությամբ, որոնք հաշվի են առնում բոլորի կարիքները։
- Մշակել ռազմավարություններ խաղաղ, ոչ բռնի հարաբերությունների ստեղծման համար, որոնք խթանում են վստահությունն ու հարգանքը։
ժամանակացույց
Դասընթացն անցկացվելու է նոյեմբերի 26-28-ին, Երևանում։
- Դասընթացից հետո մասնակիցները կարող են ներկայացնել անհատական նախագծեր իրականացնելու գաղափարներ, որոնք կդիտարկվեն հնարավոր ֆինանսական աջակցության համար։
- Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմելու Հայաստանից դուրս կազմակերպվելիք տարածաշրջանային սեմինարներին, որոնք նույնպես կառուցված են լինելու ոչ բռնի հաղորդակցության հմտությունների զարգացման շուրջ։
Ո՞ւմ համար է նախատեսված
Այս դասընթացը նախատեսված է մինչև 30 տարեկան մասնակիցների համար, ովքեր կիսում են խաղաղաշինության արժեքներն ու ցանկանում են զարգացնել խաղաղ հաղորդակցման հմտությունները։ Դասընթացին կարող են մասնակցել՝
- քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
- մեդիա բովանդակություն ստեղծողներ,
- քաղաքացիական ակտիվիստներ Հայաստանից։
Անգլերեն լեզվի իմացությունը նախընտրելի է։
Դասընթացավար
Դասընթացը կանցկացնի Սինտա Դեպոնդտը, որը ոչ բռնի հաղորդակցության միջազգային հավաստագրված փորձագետ է։
- Ավելի քան 20 տարվա փորձ։
- Հատուկ փորձառություն Արևելյան Եվրոպայում և Կովկասում, հակամարտություններ վերապրած տարածքներում։
- Վերջին 15 տարիներին աշխատել է PAX-ի՝ Նիդեռլանդների խոշորագույն խաղաղաշինական կազմակերպության հետ, ղեկավարել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերը։
Դասընթացի նպատակները
- Խթանել խաղաղ հարաբերությունները մեր կյանքում։
- Նպաստել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքների տարածմանն ու ամրապնդմանը։
- Խթանել հուզական հասունությունը։
- Զարգացնել լսելու և ագրեսիայից զուրկ արձագանքի մշակույթը։
- Կառուցել ոչ բռնի հարաբերություններ խաղաղ և հարգալից հաղորդակցության միջոցով։
Դիմելու կարգը
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են լրացնել այս առցանց հայտադիմումը մինչև ս․թ․ նոյեմբերի 2-ը, ժամը 23։59-ը։
«Ոչ բռնի հաղորդակցություն» թեմայով դասընթացն անցկացվում է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ: Ծրագրի գործընկերն է International Alert-ը: