Հայաստանի լրագրողների, կինոռեժիսորների ու վավերագրողների համար «Մեկ աշխարհ մեդիա» (One World Media Fellowship) կրթաթոշակին դիմելու հնարավորություն կա։
Կրթաթոշակը նախատեսում է․
- 1-3 հազար ֆունտ դրամաշնորհ,
- Նախագծի մենթորություն,
- Աշխատարաններ ու միջոցառումներ ոլորտի պրոֆեսիոնալների կողմից,
- Մուտք դեպի գլոբալ մեդիա համայնք,
- Մուտք դեպի One World Media Fellowship շրջանավարտների ցանց։
Կրթաթոշակի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով։
Դիմելու վերջնաժամկետ՝ 20 օգոստոսի, 2025թ.