«Հայաստան ծրագրի հիմնադրամը» հայտարարում է 5-օրյա դասընթացի մեկնարկի մասին, որը նախատեսված է երիտասարդ լրագրողների համար, որոնք ցանկանում են ապագայում համագործակցել միջազգային լրատվամիջոցների հետ և նյութեր պատրաստել վերջիններիս համար։
Աշխատելով միջազգային մենթոր-լրագրողների հետ՝ մասնակիցները հնարավորություն կունենա ծանոթանալու միջազգային լրագրության ոլորտի պահանջներին և լրագրողական նյութեր ներկայացնելու նրբություններին։
Հմուտ և փորձառու միջազգային մասնագտեների աջակցությամբ մասնակիցները կստեղծեն լրագրողական պատմություններ՝ տեքստային, ֆոտո և տեսանյութեր, որոնք ուղղված են լինելու արտաքին լսարանին։
Դասընթացի առաջին երկու օրերի ընթացքում մասնակիցները հանդիպում-քննարկումներ են ունենալու մասնագետների հետ Երևանում՝ ծանոթանալու լրագրողական նյութեր պատրաստելու միջազգային չափանիշներին, օտարերկրյա լրատվամիջոցների հետ համագործակցության հնարավորություններին և մարտահրավերներին։ Հաջորդ երեք օրերի ընթացքում մասնակիցները մեկնելու են Կապան՝ միջազգային լսարանի համար պատմութուններ ստեղծելու նպատակով՝ իրենց մենթորների ուղեկցությամբ։
Դասընթացի օրերն են՝ հոկտեմբերի 3-7, 2023
Դիմումների ընդունման ավարտը՝ սեպտեմբերի 25, 2023թ․
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Մասնակիցները պետք է ունենան բավարար անգլերենի գիտելիքներ լրագրողական նյութեր պատրաստելու համար։
Մինչև վերջնաժամկետը [email protected] էլ․ հասցեին ուղարկել անգլերենով ձեր ինքնակենսագրականը և մեկ էջի սահմաններում նպատակ-նամակը՝ նշելով, թե ինչպիսի լրագրողական նյութ (տեքստային, ֆոտո, թե տեսանյութ) կցանկանաք ստեղծել դասընթացի ավարտին։ Խնդրում ենք նաև տրամադրել հղումներ ձեր կողմից ստեղծված լրագրողական նյութերին (անգլերեն կամ հայերեն)։
«Հայաստան ծրագրի հիմնադրամը»-ի մասին
«Հայաստան ծրագրի հիմնադրամը» ստեղծվել է հանրային կապերի մասնագետների և լրագրողների ուսուցման և միջազգային մեդիա ոլորտում տեղացի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով։
«Հայաստան ծրագրի հիմնադրամը» գործում է «Հովնանայան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ։ Հիմնադրամի առաջնահերթություններից է մասնագիտական և կրթական միջոցների կիրառմամբ կառուցել հաղորդակցման արդյունավետ էկոհամակարգ Հայաստանի ներսում և Հայաստանի համար, ինչը հնարավորություն կտա միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի ներուժն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները, բարձրացնելու Հայաստանի մասին միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը, աջակցելու միջազգային մեդիա ներկայացուցիչներին, անկախ լրագրողներին՝ այցելելու Հայաստան, տեղում ծանոթանալու հայաստանյան իրականությանն ու պատմամշակութային ժառանգությանը ու կառուցելու նյութերն իրենց իսկ տեսածի ու ուսումնասիրությունների հիման վրա։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: