Մոբայլ լրագրություն դասընթաց ՄՆԿ-ում

Դեկտեմբերի 8-10-ին հրավիրում ենք մասնակցելու մոբայլ լրագրության դասընթացի։ Եռօրյա դասերի և գործնական աշխատանքի արդյունքում սովորելու ենք հեռախոսով  լրագրողական պատմություններ պատրաստել։   

Դասընթացը կազմակերպում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և շվեդական Fojo մեդիա ինստիտուտը։ Այն վարելու է մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր, խմբագիր, լրագրող Հարություն Մանսուրյանը։

Դասընթացի հիմնական  թեմաներն են․   

  • լրագրություն հեռախոսով. երբ և ինչու է կիրառվում, առավելություններն ու թերությունները,
  • ինչպես պատմություն պատմել՝ իմաստն ու ձևը, 
  • պատմության սկիզբն ու վերջը, էլեմենտները (հարցազրույց, տեքստ, բնաձայն)։ 
  • շարժումը կադրում և կադրի շարժումը, կադրի կոմպոզիցիան,
  • տեսանյութեր պատրաստելու լավագույն բջջային հավելվածները,
  • ինչպես աշխատել վիդեո հավելվածներով, վիդեոյի և աուդիոյի համադրությունը,
  • ինչպես մոնտաժել հեռախոսով արված տեսանյութերը։

Դասընթացը հիմնված է գործնական աշխատանքի վրա, և մասնակցել ցանկացողները իրենց հետ պետք է ունենան սմարթֆոններ՝ առնվազն 3-4 gb ազատ հիշողությամբ, ցանկալի է նաև ականջակալներ։

Դասերն անցկացվելու են դեկտեմբերի 8- 9-10-ին, ամեն օր ժամը 10։00-18։00-ը ՄՆԿ գրասենյակում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

Մասնակցությունն անվճար է։ Մարզերից մասնակիցների կեցության և ճանապարհի ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Աշխատանքային լեզուն հայերենն է։ 

Դասընթացին կարող են դիմել

– մուլտիմեդիա խմբագրություններում աշխատող լրագրողները,
– ազատ (freelance) թղթակիցները,
– լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները։

 Հայտերն ընդունվում են մինչև  դեկտեմբերի 5-ը։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Նարինե Սաֆարյանից,  010 58 36 20;  [email protected]        

Հարություն Մանսուրյանը 300-ից ավելի վիդեո պատմությունների և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է։ Ունի ավելի քան 25 տարվա վիդեոարտադրությամբ զբաղվելու փորձ։ Վերջին 7 տարիներին աշխատել է Պրահայում Ազատ Եվրոպա/Ազատություն (RFE/RL) ռադիոկայանում որպես մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր։ Դրանից առաջ եղել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի արտադրության բաժնի ղեկավարը։    


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Մոբայլ լրագրություն դասընթաց ՄՆԿ-ում”
  1. Բարև Ձեզ, ցանկանում եմ մասնակցել այս դասընթացին՝ հասկանալու համար մոբայլ լրագրության նրբությունները, քանի որ այսօր ով հեռախոս ունի լրատվամիջոցի դեր է ստանձնում՝ գրեթե միշտ ոչ գրագետ մոտեցում ցուցաբերելով այդքան կարևոր հարցին։

  2. Հասմիկ says:

    ցանկանում եմ մասնակցել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *