«Սոցիալական մեդիան հանուն կանանց իրավունքների»․ դասընթաց բլոգերների, SMM և կոնտենտ մարքեթինգի մասնագետների համար

Կնոջ ինչպիսի կերպար է ներկայացնում այսօր սոցիալական մեդիան, ժամանակակի՞ց, ուժե՞ղ, ինքնուրու՞յն։ Արտացոլվում են արդյոք կանանց իրական խնդիրները և Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումերն օրինակ Ֆեյսբուքում, Ինստագրամում, Տիկտոկում կամ Յություբում։

Եթե դուք ունեք ձեր անձնական բլոգը կամ ստեղծում եք սոցիալական մեդիա բովանդակություն այլ կազմակերպությունների համար, կառավարում եք ձեր ընկերության սոցիալական մեդիայի էջերը և հետաքրքրված եք վերը նշված հարցերով, ապա «Սոցիալական մեդիան հանուն կանանց իրավունքների» դասընթացը հենց ձեզ համար է։

Բեռլինի միջազգային մեդիա ակադեման (IMA) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կազմակերպում են դասընթաց բլոգերների, SMM և կոնտենտ մարքեթինգի մասնագետների համար։

Դասընթացը կվարեն Գերմանիայից հրավիրված մեդիա փորձագետներ Լինդա Բրեքը և Աննա Գետմանովան։ Նրանք լսարանի հետ կկիսեն իրենց գիտելիքները և փորձը կանանց իրավունքների և հիմնախնդիրների վերաբերյալ, կներկայացնեն նաև թե, ինչպես են արտացոլվում գենդերային հավասարության խնդիրները եվրոպական սոցիալական մեդիայի հարթակներում, կպատմեն՝ ինչպես ստեղծել կանանց խնդիրներին առնչվող բովանդակություն, ընտրել համապատասխան ձևաչափեր և ժանրեր։

Դասընթացը կանցկացվի 2021-ի հոկտեմբերի 11-14-ը, ժամը 15:00-19:00-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021թ-ի հոկտեմբերի 6-ը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Մանե Գրիգորյանին (ՄՆԿ) [email protected]  կամ Աննա Գետմանովային (IMA) [email protected]։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *