Հակամարտությունների պատմություններ․ լրագրության ամառային դպրոց

Մեդիայի օրակարգում հակամարտությունների լուսաբանումը առանցքային տեղ ունի, իսկ 2020-ի Արցախյան պատերազմից հետո այն առաջնային թեմա դարձավ Հայաստանի լրագրության համար։ Պատերազմն ապացուցեց անկողմնակալ, պրոպագանդայից զերծ տեղեկատվության անհրաժեշտությունը։

Կարևորելով լրագրողների դերը և մասնագիտական պատրաստվածությունը կոնֆլիկտային և ճգնաժամային իրավիճակներում՝ 2021թ-ի սեպտեմբերին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է հակամարտությունների լուսաբանման լրագրության դպրոց։

Հակամարտություններ լուսաբանող լրագրողները հաճախ են բարդ հարցերի և իրավիճակների առաջ կանգնում։ Դրանցում կողմնորոշվելու և ճիշտ լուծումներ գտնելու, փաստարկված տեղեկություններ և ազդեցիկ պատմություններ ներկայացնելու համար նրանց փորձ, գիտելիք, հմտություններ են անհրաժեշտ։

Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները․

Կխորացնեն իրենց գիտելիքները՝ ուսումնասիրելով

  • հակամարտությունների տեսություն և պատմություն,
  • hակամարտությունների լուսաբանման առանձնահատկություններ,
  • էթիկայի սկզբունքներ,
  • մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։

Կկատարելագործեն իրենց հմտությունները՝ սովորելով․

  • վիզուալացնել պատմությունը,
  • օգտագործել բաց տվյալներ,
  • ստեղծել մուլտիմեդիա նյութեր։

Ինչպես նաև․

  • Կաշխատեն ոլորտի մասնագետների հետ,
  • Կծանոթանան արտերկրի լրատվամիջոցներում հակամարտություններ լուսաբանող գործընկերների աշխատանքներին,
  • Կփորձարկեն լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր,
  • Կունենան հնարավորություն ստանալու դրամաշնորհ և գործընկերների հետ իրագործելու համատեղ նախագծեր։

Դպրոցի տևողությունը մեկ (1) շաբաթ է։ Կազմակերպվելու է սեպտեմբերին։ Առաջին դպրոցի հիմնական դասընթացավար Նաոմի Գոլդսմիթն է (Naomi Goldsmith), որը BBC-ի միջազգային լրատվական ծառայության համար հակամարտություններ է լուսաբանել աշխարհի ամենաթեժ կետերից, այդ թվում՝ Աֆղանստանից, Հարավային Սուդանից և Լիբիայից, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել խոսքի ազատության հարցում խնդիրներ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Վիետնամը։ Երկրորդ դպրոցի հիմնական դասընթացավարն Իլեյն Քոբն է (Elaine Cobbe), որը զինված բախումներ, հակամարտություններ է լուսաբանել CBS News-ի համար Իրաքից, Կոսովոյից և Ռուանդայից, նոմինացվել է «Emmy» մրցանակի «CBS 48 Hours»-ի շրջանակում պատրաստած «Paris Under Attack» լուսաբանման համար։

Դասերը անցկացվելու են հիբիդային ձևաչափով՝ առկա և հեռավար։ Առկա դասերը կանցկացվեն Երևանից դուրս (Ծաղկաձոր, Աղվերան) և նախատեսված են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը և սեպտեմբերի 22-ից 28-ը։

Ուսուցումը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանք, քննարկումներ, դիտումներ։ Դասերը վարելու են նաև հայ և արտասահմանյան այլ մասնագետներ։ Աշխատանքային լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում որոշ դասեր կանցկացվեն թարգմանաբար։

Մասնակցությունը դպրոցին անվճար է։

Ովքե՞ր կարող են դիմել

  • հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողները և բլոգերները,
  • հակամարտությունների թեմայով հետաքրքրվող ուսանողները,
  • խոցելի խմբերի, սահմանամերձ  համայնքների, փախստականների հետ աշխատող, ինչպես նաև՝  թեմայի շուրջ  հետազոտություններով և հակամարտությունների փոխակերպման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Կազմակերպվելու է երկու (2) դպրոց. յուրաքանչյուր դպրոցի մասնակիցների քանակը սահմանափակ է՝ 15 անձ (10 լրագրող և հասարակական ոլորտի 5 ներկայացուցիչ):

Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը

Լրագրության ամառային դպրոցի ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև 2021թ-ի օգոստոսի 12-ը։

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ հաշվի առնելով

  • հայցադիմումի բովանդակությունը,
  • աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը,
  • թեմայի շուրջ հրապարակումների առկայությունը,
  • թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը և մոտիվացիան,
  • աշխատաանքի փորձը ոլորտային հասարակական կազմակերպություններում։

Մասնակիցների ընտրությունը կկատարի ՄՆԿ-ի մասնագետներից և հրավիրված փորձագետներից ստեղծված հանձնաժողովը։ Նախնական ընտրություն անցած դիմումատուների հետ հնարավոր է՝  հարցազրույց անցկացվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հարություն Ծատրյանին՝ htsatryan@mediainitiatives.am էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +374 55 934 748 հեռախոսահամարին։

Հակամարտությունների լուսաբանման մեդիա դպրոցը կազմակերպվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ «Զորեղացնելով հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ լրագրողների գիտելիքը և հմտությունները» ծրագրի շրջանակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *