Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ներկայացնում է երկմասանի սեմինար։
Ի՞նչ է տրավման, ի՞նչ ազդեցություն ունի այն մարդկանց վրա։
Ինչպե՞ս էթիկապես գրագետ և հնարավորինս անվտանգ հաղորդակցվել խոցելի աղբյուրների հետ։
Ինչպե՞ս համայնքային, հավաքական տրավմայի մասին պատմելիս կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել մարդկային պատմությունների միջև։
Ինքնախնամք՝ մինչ տրավմատիկ հանձարարությունների կատարումը․ ինչպե՞ս նախապատրաստվել։
Ինչպե՞ս առավել կարեկցող գործընկեր լինել։
Ինչպե՞ս հաղթահարել տրավմատիկ պատկերներն ու առցանց բռնությունը։
Կորոնավիրուսային համավարակ, պատերազմ․ հատկապես վերջին շրջանում հայաստանցի լրագրողների համար դժվար ժամանակներ են, և այս հարցերը կարող են առավել հաճախ անհանգստացնել նրանց։
Մարդկային և մասնագիտական ի՞նչ ջանքերով և գնով են լրագրողներն արդյունավետ և անվտանգ աշխատում այն պատմությունների հետ, որոնք առնչվում են տրավմային, բռնությանն ու անձնական ողբերգությանը։
Սեմինարը վարելու են «Dart Centre Europe» կազմակերպության փորձագետներ Գևին Րիիսը և Անգելինա Ֆուսկոն։
Առաջին սեմինարը տեղի կունենա մարտի 4-ին` ժամը 16։00-18։00։ Սեմինարի առաջին մասում փորձագետները կխոսեն աղբյուրների և ներդրողների հետ աշխատանքի մասին։
Երկրորդ սեմինարը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 16։00-18։00։ Փորձագետները կներկայացնեն՝ ինչպես, ինչպիսի ռազմավարությամբ պայքարել ահաբեկվածության և ոտնձգությունների դեմ։
Սեմինարը թույլ կտա կիսել մասնագիտական, պրոֆեսիոնալ փորձառություն, ինչպես նաև քննարկել պրակտիկ և էթիկական դիլեմաներ՝ վերհանելով տարբեր մտքեր ու գաղափարներ, որոնք կարելի է փոխանցել գործընկերներին։
Մանրամասների ու գրանցման մանրամասները հասանելի են այստեղ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: