Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ բախվում են անձնական և մասնագիտական կարիքները։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին, Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված հերթական վեբինարի շնորհիվ կգտնեք այս և մի շարք այլ կարևոր հարցերի պատասխանները։
Վեբինարը կվարի խորհրդատու-հոգեբան Լիլիթ Թորոսյանը, որ տասնամյակից ավելի է՝ կլինիկական, հետազոտական և այլ աշխատանքային դերերի բերումով առնչվում է պատերազմական տրավմա ապրած անձանց հետ։
Լիլիթ Թորոսյանը Բրիտանական Հոգեբանական Միության անդամ է, Խորհրդատվության և Հոգեթերապիայի Բրիտանական Ասոցիացիայի գրանցված անդամ, Մեծ Բրիտանիայի Առողջության և Խնամքի Մասնագետների Խորհրդի գրանցված անդամ, ինչպես նաև՝ Լոնդոնի Ռոուհեմփթոն համալսարանում հետազոտող։
Գրանցվել այստեղ։ Վեբինարը հեռարձակվելու է Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: