Դասընթաց փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգման թեմայով

Հանրային լրագրության ակումբը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փետրվարի 22-ին և 23-ին կազմակերպում են «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթաց ուսանողների ու գործող ուսանող – լրագրողների համար։

«Ապատեղեկատվական գործընթացները Կովկասի տարածաշրջանում.  փաստերի ստուգում և տեղեկությունների ճշգրտում»

Դասընթացն անցկացնելու է Գիվի Գիգիթաշվիլին, ով Ատլանտյան խորհրդի թվային փորձագիտական հետազոտությունների կենտրոնի(DFRLab) հետազոտող է, որտեղ նրա գործառույթն է վերահսկել կովկասյան տեղեկատվական դաշտը և հրապարակել զեկույցներ ապատեղեկատվության դեպքերի և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Մինչև DFRLab-ինմիանալը, Գիվին ձեռք է բերելմասնագիտական և հետազոտական հարուստ փորձառություն՝ համագործակցելով մի շարք վերլուծական կենտրոնների հետ Էստոնիայում, Լատվիայում, Ուկրաինայում, Գերմանիայում ևԼեհաստանում: Վերջերս, Վարշավայում նա զբաղեցրել է միջազգային զարգացման խորհրդատուի պաշտոնը՝ մատուցելով խորհրդատվական և հետազոտական ծառայություններ  Արևելյան Եվրոպայի երկրների պետական հատվածի պատվիրատուների լայն շրջանակներին: Գիվիի մասնագիտական հետաքրքրությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում բացաղբյուրների ուսումնասիրությամբ, ԵՄ-Ռուսաստան հարաբերություններով և Արևելյան գործընկերության ծրագրով:

Գիվի Գիգիթաշվիլիի կողմից անցկացվող դասընթացը բաղկացած է լինելու 4 մասից.

  • Առաջին մասում կներկայացվեն Twitter-ում քաղաքական բոտերի (տեղեկատվության կեղծ տարածողներ) բացահայտման արագ և արդյունավետ ճանապարհները: Քննարկվելու են բոտերին մատնանշող 10 չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս համացանցի օգտատերերին ճանաչել բոտերին անզեն աչքով:
  • Երկրորդ բաղադրիչը կներառի ապատեղեկատվության չորսD-երի մոդելը, և կներկայացվեն, թե ինչպես են ապատեղեկատվության դերակատարները կեղծում պատմություններ:
  • Դասընթացի երրորդ հատվածում մասնակիցներն ուսումնասիրելու են փաստերի ստուգման և տեղեկատվության ճշգրտման մի շարք կիրառելի գործիքներ, որոնցով կարելի է ստուգել՝ արդյոք լուսանկարը/տեսանյութը կամ ցանկացած այլ տեսակի բովանդակությունիրական է, թե կեղծ:
  • Վերջին մասում կուսումնասիրվեն ապատեղեկատվական գործընթացների հստակ օրինակներ, որոնք իրականացվել են կովկասյան տարածաշրջանում:

«Տեղեկությունների ստուգումն ու տեղեկատվության ազատության իրավունքի կիրառումը»

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցների հետ տեղական փորձագետներն ու հեղինակավոր մասնագետները կանցկացնեն տեղեկությունների ստուգման և տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման դասաժամեր։ Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ դասընթացը կվարի Շուշան Դոյդոյանը:

Մանրամասներ

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կներգրավվեն փաստերի ստուգման մեխանիզմները կիրառելու սկզբունքով նյութեր հեղինակելու աշխատանքներին։ Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացի մասնակիցների հետ աշխատելու են փորձառու մենթորներ, որոնք կաջակցեն ու կուղղորդեն լավագույն արդյունքի հասնելու համար։

Լրագրողական աշխատանքների համար նախատեսված են հոնորարներ։ Լրագրողական աշխատանքները կարող են մասնակցել նաև ծրագրի շրջանակներում կազմակերպվող մեդիա մրցույթին, որի մասին կհայտարարվի շուտով։

Դասընթացն ամբողջական մասնակցությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր և փաստերի ստուգման ուղեցույցի մեկական օրինակ։  Դասընթացների օրեր՝ 22-23 փետրվարի, ժամը 10:00-ից 18:00-ն:

Դասընթացին կարող եք դիմել մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ լրացնելով հայտադիմումը:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել012755898 հեռախոսահամարով։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *