«Հրանտ Դինք» հիմնադրամը «Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագրի» շրջանակում 2015թ.-ի ապրիլի 20-ից 26-ը Ստամբուլում եւ Դիարբեքիրում կհուրընկալի Հայաստանի տարբեր թերթերի, տեղեկատվական կայքերի եւ հեռուստաընկերությունների լրագրողներին, վերլուծաբաններին եւ խմբագիրներին:
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կապը Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների միջեւ, համագործակցության նոր ուղիներ ստեղծել եւ աջակցել երկու երկրներում հաղորդակցման եւ լրատվության չմիջնորդավորված եւ ճշգրիտ ուղիների ստեղծմանը:
Այս ժամանակահատվածի համար հիմնադրամը կկազմի մեկ շաբաթ տեւողությամբ ծրագիր` հաշվի առնելով խմբի հետաքրքրություններն ու ակնկալիքները, ինչի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան դեմ առ դեմ հանդիպել տպագիր մամուլում եւ ԶԼՄ-ներում աշխատող լրագրողների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ գիտնականների հետ:
Ծրագրի մեջ կընդգրկվեն նաեւ հատուկ այցեր, որպեսզի մասնակիցները ավելի լավ պատկերացում կազմեն Թուրքիայի հայերի վիճակի մասին:
2015թ.-ը նշանավորվում է 1915թ.-ի հայոց ցեղասպանության հարյուրամյակով: Թուրքիայում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները երկար պատմություն չունեն, եւ մարդիկ սկսել են նման միջոցառումներ անցկացնել Ստամբուլի կենտրոնական հրապարակում 2010թ.-ին: Ապրիլի 24-ին ցեղասպանության հարյուրամյակը կնշվի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Հայաստանի եւ սփյուռքի լրագրողների համար մեծ հնարավորություն կլինի ներկա գտնվել Թուրքիայում անցկացվելիք ոգեկոչման միջոցառումներին եւ հանդիպել իրենց պաշտոնակիցների, քաղաքագետների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ:
Մեկ շաբաթյա ծրագրի ընթացքում նախատեսվում է նաեւ այց Դիարբեքիր, ինչը լրագրողներին հնարավորություն կտա ծանոթանալու այնտեղի իրենց պաշտոնակիցների հետ, այցելելու Սբ. Գիրագոս հայկական եկեղեցի եւ մասնակցելու քաղաքում կայանալիք ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին:
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին մասնակիցները նոր հեռանկարներ կտեսնեն եւ նոր կապեր կհաստատեն Թուրքիայում: Մասնակիցներին տպավորությունների, զգացողությունների եւ մտքերի տարածումը սոցիալական կայքերի, ինչպես նաեւ հեղինակած հոդվածների, պատմությունների ու սյունյակները լրատվական կայքերի, տպագիր մամուլի ինչպես նաեւ ԶԼՄ-ների միջոցով:
Ծրագրի ընթացքում ճանապարհորդության, գիշերակացի եւ սննդի բոլոր ծախսերը կվճարվեն Դանիայի Արտաքին գործերի նախարարության/ԴԱՆԻԴԱՄայՄեդիա ծրագրի աջակցության շնորհիվ:
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թուրքերեն-անգլերեն-հայերեն թարգմանություն:
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 12-ը՝ ժամը 18:00-ն:
Մանրամասն տեղեկություններն ու հայտի ձեւը կարող եք գտնել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: