«Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, 2014 թ. հուլիսի 11-12-ին կազմակերպում են երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար:
Ծրագրին կարող են մասնակցել առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի լրագրողները: Ծրագրին մասնակցող լրագրողները դասընթացը սկսվելուց առաջ կստանան համապատասխան գրականություն՝ նախապես ընթերցելու համար, իսկ ավարտին՝ մասնակցության վկայագիր: Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ. հունիսի 9-ը:
Ամառային դպրոցի մասնակիցներից ընտրվելու են այն լրագրողները, որոնք սերտորեն համագործակցելու են ՀՑԹԻ-ի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող ծրագրերի լուսաբանման շրջանակներում:
Դասընթացի նպատակն է լրագրողներին հիմնարար գիտելիքներ հաղորդել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, պարզաբանել մի շարք բարդ և վիճահարույց հարցադրումներ, ուղենշել թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու մեթոդները, ինչպես նաև նպաստել լրագրողների միջոցով գիտնականների և հասարակության միջև կապի հաստատմանը:
Մասնակցությունը դասընթացին թույլ կտա ստեղծել լրագրողական ցանց, որը, մասնագիտանալով այս թեմայով, կկարողանա ավելի արդյունավետ ստանալ և հայ ու միջազգային հանրությանը տրամադրել Հայոց ցեղասպանության հետ կապված գիտական իրադարձությունների նորությունները:
Դասընթացին մասնակցելու դիմում-հայտերը կարելի է վերցնել այստեղից:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: