Ինչպես օգտագործել տվյալների բազաները հետաքննական լրագրությունում

«Ինչպես օգտագործել տվյալների բազաները հետաքննական լրագրությունում»  թեմայով եռօրյա դասընթաց լրագրության ֆակուլտետների ուսանողների համար, որը հետաձգվել էր, կկայանա հունիսի 2-4-ը:

Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնը լրագրության ֆակուլտետների ուսանողներին  հունիսի 2-4-ը հրավիրում է մասնակցելու «Ինչպես օգտագործել տվյալների բազաները հետաքննական լրագրությունում»  թեմայով եռօրյա դասընթացին:

Դասընթացը վարելու է ամերիկացի հետաքննող լրագրող, Վրաստանում «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման ծրագրի» տարածաշրջանային խմբագիր, Թբիլիսիի Լրագրության եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի (GIPA) դասախոս Դեյվիդ Բլոսը:

Դեյվիդ Բլոսի օգնությամբ ուսանողները կլրացնեն տվյալների լրագրության մասին իրենց գիտելիքները, կսովորեն ճիշտ օգտվել տվյալների բազաներից եւ դրանց հիման վրա ստեղծել պատմություններ:

Դասընթացի ավարտին դուք կիմանաք՝

  • Ինչու՞ է տվյալների լրագրությունը կարեւոր
  • Ինչպե՞ս կարող են ձեռքի տակ եղած տվյալները  ձեզ հուշել , թե նախկինում ինչ է կատարվել
  • Ինչպե՞ս ձեւակերպել խելացի հարցեր այն մասին, թե ինչպե՞ս են դեպքերը տեղի ունեցել կամ ինչպե՞ս են կայացվել որոշումները
  • Ինչպե՞ս «փաստաթղթերի հետ հարցազրույցը» ճիշտ կիրառել նյութերում

Դասընթացը տեղի կունենա՝

  • Օրերը՝ հունիսի 2,3,4
  • Ժամը՝ 14:00-16:00-ն:

Հասցեն՝ Թումանյան 42, ԵՊԼՀ 2-րդ մասնաշենք (մուտքը՝ «Ջազվե» սրճարանի դիմացից, 109 ա լսարան: Համալսարան մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ուսանողական գրքույկ) :

Դասընթացն անցկացվելու է անգլերենով, ուստի անգլերենի իմացությունը պարտադի է: (Թարգմանություն չի լինի՝ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար):

Հավաստագրեր կստանան միայն դասընթացի բոլոր պարապմունքների մասնակիցները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 1-ը 18:00-ն գրանցվել՝ [email protected] հասցեին ուղարկելով անուն, ազգանուն, բուհ՝ վերնագրի տողում նշելով «Մասնակցության հայտ»:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մերի Խալաթյանին [email protected] էլ. հասցեով կամ (+374 77) 52-83-63 հեռախոսահամարով:

Սույն դասըթնացը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

Հ.Գ. Տեղերը սահմանափակ են, գրանցման առաջնահերթությունը տրվելու է էլեկտրոնային տարբերակով ավելի շուտ գրանցված ուսանողներին: Ձեր մասնակցության ընդունումը կհաստատվի պատասխան նամակով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *