Պաշտոնի անվանումը` Խմբագիր/Թարգմանիչ
Դիմելու վերջնաժամկետը` 10.04.2014
Աշխատանքի նկարագրություն
Խմբագիր/թարգմանիչը պատասխանատու կլինի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում արտադրվող հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզվով տեքստային նյութերի բարձր որակի, տարածվող տեղեկատվության լեզվական և էթիկական ճշգրտության համար, ինչպես նաև կաջակցի Նախագծի ղեկավարին և համակարգողին` կազմակերպչական և վարչական գործառույթներում:
Աշխատանքային պարտականություններ
- Ակնկալվում է, որ «Մեդիա կենտրոն»-ի խմբագիր/թարգմանիչը.
- պատասխանատու կլինի նախագծի հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և բարձր որակի համար,
- կգրի հայերեն, անգլերեն մամուլի հաղորդագրություններ կամ կհամակարգի դրանց պատրաստումը,
- հայերեն գրված մամուլի հաղորդագրությունները կթարգմանի անգլերեն, անհրաժեշտության դեպքում` ռուսերեն,
- կիրականացնի խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով`հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները,
- կստուգի Մեդիա կենտրոնի կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը,
- Մեդիա կենտրոնում կազմակերպվող միջոցառումների հնարավոր թեմաներ և բովանդակություն կառաջարկի` համաձայնեցնելով նախագծի ղեկավարի և համակարգողի հետ,
- նամակագրություն կվարի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով Մեդիա կենտրոնի գործընկերների, շահառուների հետ,
- կկատարի այլ խմբագրական աշխատանք` ըստ անհրաժեշտության,
- կմասնակցի ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին,
- մասնագիտական և սոցիալական միջոցառումների կմասնակցի` Մեդիա կենտրոնի ռազմավարությանը համապատասխան:
Պահանջվող որակավորում
- Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Առնվազն 3 տարվա փորձ հասարակական կազմակերպությունում կամ ԶԼՄ-ում
- Գրելու, խմբագրելու հմտություններ
- Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
- Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ
- Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգ
Նշված որակավորումներին համապատասխան հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և անգլերեն լեզվով ուղեկցող նամակ [email protected] հասցեին` վերնագրի տողում նշելով «Խմբագիր/Թարգմանիչ»
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: