Կովկասի ինստիտուտը հայտարարում է երեկոյան դասընթացների ընդունելություն տնտեսական թեմաների լուսաբանման վրա մանսագիտացող լրագրողների համար: Ինտերակտիվ դասընթացը կվարեն բանկային, արդյունաբերական, բիզնես և վերլուծական բնագավառներում աշխատող փորձառու տնտեսագետներ:
Դասընթացի նպատակն է համատեղել տնտեսական տեսությունների իմացությունը վերլուծական գործնական հմտությունների և տնտեսական բնույթի տեղեկատվության մատուցման հետ: Դասընթացի բաժիններն են` տնտեսագիտության տեսություն, ֆինանսներ և միջազգային տնտեսական հարաբերություններ:
Ուսումնական տեղերի քանակը` 15: Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան վկայականներ: Lավագույն երկու ուսանողների համար կկազմակերպվի գործնական ուսումնական այց Ուկրաինա:
Դասընթացների ժամերը` 19:00-ից մինչև 20:30, շաբաթական երեք անգամ:
Դասընթացի տևողությունը` 2014թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը (14 շաբաթ):
Դասընթացի լեզուն` հայերեն:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները. լրագրողական փորձի առկայություն, այդ թվում` տնտեսական թեմաների լուսաբանում և հետաքրքրություն ոլորտի նկատմամբ:
Փաստաթղթերի ներկայացման կարգը. անհրաժեշտ է մինչև 2014թ. մարտի 21-ը contact@c-i.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրություն և հրատարակված երեք նյութ (հղումներ կամ տեքստային, աուդիո նյութեր և տեսանյութեր):
Դիմումները կուսումնասիրվեն ստանալուն պես: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դասընթացն իրականացվում է Japan Tobacco International (JTI) և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունների աջակցությամբ և հովանավորությամբ:
Կոնտակտային տվյալներ.
Կովկասի ինստիտուտ, Երևան, Չարենցի 31/4, +374(10)540631, contact@c-i.am, www.c-i.am