ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի լավագույն, յուրահատուկ, արհեստավարժ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:
ՄԱԿ-ի մրցանակի լրագրողական նյութերի հանձնման կարգը
2013 թ. հոկտեմբերի 24-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 13-ը ՄԱԿ-ի գրասենյակն ընդունելու է Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցների անհատ լրագրողների (ՀՀ քաղաքացի) լրագրողական նյութեր Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ:
Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և ֆոտոպատմություն: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում տեղակայված լինեն 2013 թ. հոկտեմբերի 24-ից մինչ մրցույթի վերջնաժամկետը՝ 2014 թ. հոկտեմբերի 13-ը: Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի կրկնօրինակը, հեռարձակված տեսանյութի խտասկավառակը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL) կամ էկրանի ճեպապատկերը (screenshot):
Այս տարի մրցանակներ կտրվեն երկու անվանակարգում
- ՄԱԿ-ի ընդհանուր աշխատանքի լուսաբանում.
- ՀՀ մարզերում ՄԱԿ-ի աշխատանքի լուսաբանում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:
Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:
Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով [email protected] հասցեին («2014 թ. ՄԱԿ-ի լրագրողական մրցանակ» վերնագրով), սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն՝ «ՄԱԿ-ի 2014 թ. լրագրողական մրցանակ» նշումով (հասցեն՝ ՀՀ, Երևան 0010, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի գրասենյակ), կամ ներկայացվել վերը նշված հասցեով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն: Նյութերի հետ խնդրում ենք ներկայացնել այս գրանցաթերթիկը՝ լրացված:
Նյութերի հետ միասին խնդրում ենք ներկայացնել այս գրանցաթերթիկը (վերցնել այստեղից)՝ լրացված:
Խնդրում ենք ապահովել լուսանկարների թվային բարձր խտություն (նվազագույնը՝ 300 dpi), իսկ տեսանյութերը ներկայացնել լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv):
ՄԱԿ-ի լրագրողական մրցանակի վերաբերյալ հարցերը կարող եք ուղղել [email protected] հասցեով:
Մրցանակ
Յուրաքանչյուր անվանակարգի 3 հաղթողները մրցանակները և հավաստագրերը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից կստանան 2014 թ. հոկտեմբերին, ՄԱԿ-ի օրվա տոնակատարության ընթացքում:
Հատուկ մրցանակներ և հավաստագրեր կստանան նաև յուրաքանչյուր անվանակարգի վերջին փուլ անցած 3 մասնակիցներ: Լավագույն լրագրողական նյութերը, այդ թվում՝ ֆոտոպատմությունները և մուլտիմեդիա նյութերը, կցուցադրվեն ՄԱԿ-ի շենքում՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Մրցութային հանձնաժողով
Մրցութային հանձնաժողովը բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները և ծրագրերը: Մրցութային հանձնաժողովի անդամների մասնագիտական կարծիքների հիման վրա կորոշվեն այն չափանիշները, որոնցով կգնահատվի աշխատանքի «լավագույն, յուրահատուկ, արհեստավարժ և անկողմնակալ» լինելը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: