2018.02.19,

Պատկեր

1988. Սկիզբ, կիզակետ, հեռավորություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

1988 թվականի փետրվարին սկիզբ առած հեղափոխությունը (իսկ Շարժումը իրոք հեղափոխություն էր, որը հոգեվարք ապրող ԽՍՀՄ-ի տարածքում սահմանեց նոր ուղենիշներ թե՛ քաղաքական, թե՛ մարդկային վարքագծի տեսակետից) սկսվեց տարերայնորեն ու տոնական:

Հետո ինքնակազմավորվեց, ձեռքբերումներ ու կորուստներ ունեցավ, ճյուղավորվեց, ստացավ հուշի կարգավիճակ ու, ի վերջո, մնաց, որպես լոկալ ոգևորիչ պատմական դրվագ:

Դա դրվագ էր, որը տևեց երկու տարի, ու թեև քաղաքական ու քաղաքացիական ակցիաները հնչեղ ու մարդաշատ էին, բայց հիմք չդարձան քաղաքացիական հասարակության ձևավորման համար:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն իր ահռելի արխիվային նյութերից, որոնք վավերացնում էին 1988-ի Շարժումը, ստեղծել է տասը պատկերներից բաղկացած պատմություն ու շրջանակել այն կինոմոնտաժի սկզբունքով:

Առաջին ցույցերն են, Լենինի արձանի ապամոնտաժումը, սպասումի պահին քարացած բազմահազարանոց Օպերայի հրապարակը…

Այստեղ մենք ենք ու մեր ժամանակը, մեր քաղաքն ու հրապարակը, դեմքերն ու դիրքերը, որոնք իրարից անբաժան են օրգանապես: Մի մարմին են, մի երկինք, մի հարթություն:

Եվ այդ մարմինը սուզված է այսօրվա, 2018 թվականին ապրող Հայաստանի հասարակության սպասումների, տագնապների, հույսերի ու հիասթափությունների մեջ:

Այսօրվա դիրքերից՝ Զավեն Խաչիկյանի «Շարժումը» պայծառ ու միաժամանակ մթնեցված, անգամ կարելի է ասել բյուրեղացված, գրեթե անէության աստիճանի հասնող պատկերային ֆինալ ունի:

Զավեն Խաչիկյանի պատկերային դասավորությամբ՝ Շարժումը հավաքագրում
է մեզ, տարրալուծում պատմության մեջ ու դարձնում մաքուր աբստրակցիա (մարդիկ ու վայրերն արդեն նշմարելի չեն):

Իսկ հետո մոնոլիտ, կարծր զանգվածը կրկին դառնում է փխրուն մարդկային բազմություն՝ կրկին ամբողջանալու երազանքով:

1988 թվականը երազանքի տարի էր…

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *