2016-ի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով Էրեբունիում երկու շաբաթ տևած ցույցերն ու ուժային գործողությունները լուսաբանելու ընթացքում տուժեց 27 լրագրող և օպերատոր:
Ֆիզիկական բռնության ենթարկվեց 19, ճնշումների ու հետապնդումների` 8 լրագրող:
Կոտրեցին լրագրողների տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները, ոչնչացրին նկարահանված կադրերը:
Քրեական գործով 8 հոգի դատապարտվել է. 4-ը` մեկ տարի ազատազրկման, 4-ը՝ տուգանվել 200.000-250.000 դրամով: Նրանց մեջ ոստիկաններ չկան:
ՀՀ դատախազությունը դեռ քննում է ոստիկանների գործողությունների իրավաչափությունը:
Media.am
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: