2016.09.05,

Քննադատ

Բջջային բաժանորդների աճի դանդաղում և բջջայինով ինտերնետի աճ՝ Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանյան ցանցը եւ բջջային ներթափանցումը շարունակում են աճել։ Սակայն արդեն կարելի է արձանագրել, որ վերջին երկու տարվա մեջ աճը դանդաղել է, իսկ հետագա աճն ավելի շատ պայմանավորված է հեռահաղորդակցության ոլորտի զարգացմամբ, քան  երկրի ընդհանուր տնտեսական աճով։ Ցուցանիշներից երեւում է, որ վերջին տարում աճը գրեթե դադարել է եւ կանգ է առել մոտավորապես բնակչության աղքատության շեմի մոտ։ Այսինքն, սպասելը, որ տնտեսական այս վիճակում օգտվողների կտրուկ աճ կլինի, իրատեսական չէ. ավելի շուտ նկատվում է որակական փոփոխություն եղած օգտվողների շրջանում։ Օրինակ, ավելանում են բջջային հեռախոսով ինտերնետ կապից օգտվողները. այստեղ մոտ 40 հազարի աճ է նկատվում, մինչդեռ ընդհանուր բջջային բաժանորդների թիվը մեկ ու կես տարվա ընթացքում  աճել է 10 հազարով։

Ստորեւ բերենք հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են 2016 թվականի առաջին կիսամյակին։ Բոլոր տվյալները վերցված են կազմակերպությունների պաշտոնական հաշվետվություններից, որոնք տեղադրված են կայքերում (2016 թվական, եթե նշված չէ, ապա՝ երկրորդ եռամսյակ։ Աճը փակագծերում համեմատվում է 2014 թվականի չորրորդ եռամսյակի տվյալների հետ)․

 

Բջջային կապի բաժանորդագրություններ․

Բջջային կապի ընդհանուր բաժանորդների թիվը կազմել է 3 434 396   – աճը 2014 կազմել է 10 160

 

Բաշխումը՝ ըստ օպերատորների․  

Vivacell – 2 084 162      (-61 304)

Beeline –    863 562   (+86 384)

Ucom (նախկին Orange) –   486 672   (-14 920)

 

Ինտերնետի սպառում

Հիմնական տվյալներ․

Լայնաշերտ կապի բաժանորդագրություններ․ 261 784 (+15 395)

Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ․  231 698 (- 25 912)

Բջջային հեռախոսներից ինտերնետից օգտվողներ․   1 661 946 (+39 229)

Ընդհանուր շարժական ինտերնետի բաժանորդագրություններ․ 2 155 428 (+28712)

Տվյալները՝ ըստ մատակարարների․

Armentel   

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ –  141 837 (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի)  (-8 519)  

Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ  42 644  (- 1484  )      

Բջջային հեռախոսներից ինտերնետից օգտվողներ․  337 895  (+22 957)   

 

Vivacell

Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ․   68 231 (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի) (- 14 526)

Բջջային հեռախոսներից ինտերնետից օգտվողներ․ 1 059 078 (+6 680)

 

Ucom

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ –   77 954   (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի)   (+12 352)    

Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ․ 120 823 (-9902)    

Բջջային հեռախոսներից ինտերնետից օգտվողներ․  264 973 (+9592 )

 

Rostelecom

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ – 35 144  (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի)  (+8 936)  

 

Interactive

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ –   5 126 (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի)  (+1279)

 

Web

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ –   1 185 (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի)

 

Arminco

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ –  538 (+162) (տվյալները՝ 2016 առաջին եռամսյակի) :

Copy: Armenia mobile subscribers
Create pie charts

 

                                                                                                                        Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *