Ուկրաինայի TCH հեռուստակայանը հունիսի 13-ին YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որն արված է Ֆրանսիայի Լիլ քաղաքում՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առիթով:
Հեռուստակայանի թղթակիցը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին նաև հարցնում է, թե ինչու նրա կինն իր հետ չի ժամանել Ֆրանսիա՝ առաջնության խաղերը դիտելու:
«Դե, երեխաները դպրոցում քննությունների են: Ես կուզեի… Նա չէր կարող… Նրանք պատրաստվում էին»,- պատասխանում է Կլիչկոն՝ ավելացնելով,- « Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ընտանիքի մասին հարցերին, ես մեծ հաճույքով կմասնակցեի ընտանեկան կյանքին վերաբերող հաղորդման»:
Վիտալի Կլիչկոյի կինը՝ Նատալյա Կլիչկոն (օրիորդական ազգանունը՝ Եգորովա), նախկին մարզիկ է և ֆոտոմոդել: Նրանք երկու որդի և մեկ դուստր ունեն:
Ապա լրագրողը Կիևի քաղաքապետին հարցնում է, թե արդյո՞ք նա լսել է իր կնոջ՝ Գերմանիայում թողարկած սկավառակը: Պատասխանի փոխարեն Կլիչկոն հարցնում է.
«Կարելի՞ է ձեզ համբուրել: Ես շատ եմ ուզում ձեզ համբուրել: Ես ամեն անգամ ձեզ կհամբուրեմ», – ասում է քաղաքապետը և, պատասխանի չսպասելով, համբուրում աղջկան:
Թերևս, պատրաստի դեղատոմս չկա, թե ինչպես պետք է նման դեպքում վարվի լրագրողը: Իսկ դու՞ք ինչ կանեիք:
(Զրույցի՝ ուկրաիներենից թարգմանությունը՝ rosbalt.ru-ի) :
Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը, հարցաշարը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: