Նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 16-ի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:
Այս պաշտոնում թափուր տեղի համար մրցույթը հայտարարվել էր նոյեմբերի 26-ին: Մրցութային հանձնաժողովը ղեկավարել է ՀՀ նախագահի լրատվական վարչության պետ Մերի Հարությունյանը: Մրցույթին մասնակցելու համար, բացի Արմեն Ամիրյանից, դիմել էր ևս վեց թեկնածու:
1997 թվականից մինչև բոլորովին վերջերս Արմեն Ամիրյանը եղել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենը: 2015թ.-ի դեկտեմբերի 8-ին նա գործադիր տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել:
Այս պաշտոնում նշանակման համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մրցույթ կհայտարարի Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներից հետո, ամենայն հավանականությամբ՝ հունվարի կեսերին: Խորհրդից Media.am-ին հայտնեցին նաև, որ գործադիր տնօրենի պարտականությունները մինչև նոր տնօրենի նշանակումը կկատարի Հանրային ռադիոընկերության տնօրենի տեղակալ Ներսես Դավիդյանցը:
Ռուզան Խաչատրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: