Տեսահոլովակների մրցույթ լրագրողների համար

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է «Ապրել անկախ եւ ներառվել համայնքում» խորագրով տեսահոլովակների մրցույթ Նորվեգիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող նույնանուն ծրագրի շրջանակում:

Տեսահոլովակները պետք է արտացոլեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու ազատությունը, անկախ ապրելու եւ հասարակության մի մասը լինելու իրավունքը:

Մասնակցության համար անհրաժեշտ է բեռնել, լրացնել մասնակցության դիմում-հայտը եւ հոլովակի հետ միասին (CD/DVD սկավառակով) ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գրասենյակ` ՀՀ, Երեւան, Կորյունի 19 ա, 5-րդ հարկ:

Կամ կարող եք լրացված, ստորագրված հայտը եւ տեսահոլովակն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում դիմել Ռուբինա Դավթյանին ՝ (010) 529751:

Դիմում- հատերն ու հոլովակը ներկայացնելու վերջնաժամկետը` ապրիլի 5, ժամը 18:00:

Մրցույթի պայմաններն են`

  • Տեսահոլովակը պետք է նկարաhանված լինի 2015 թվականի փետրվարից 1-ից ոչ շուտ։
  • Տեսահոլովակի առավելագույն տեւողությունը պետք է լինի 1 րոպե։
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հոլովակ։
  • Մրցույթին կարող են մասնակցել անհատներ եւ նկարահանող խմբեր։
  • Տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով, լուսանկարչական սարքով: Նվազագույն լուծաչափը (resolution) պետք է լինի 1280×720 (720 պիքսել), պատկերները եւ ձայնը` հստակ։
  • Ժանրային, ոճային սահմանափակումներ չկան։
  • Կարելի է օգտագործել համակարգչային ձեւավորումներ, ինչպես նաեւ ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային ծրագրերի միջոցով։
  • Հոլովակը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց նկարահանելու էթիկայի սկզբուքներին։

Մրցանակներ`

I մրցանակ՝ 120,000 դրամ
II մրցանակ՝ 100,000 դրամ
III մրցանակ՝ 80,000 դրամ

Մրցույթի հաղթողները կընտրվեն մասնագետներից եւ հաշմանդամության ոլորտում գործունեություն ծավալող անձանցից կազմված ժյուրիի կողմից:

Բոլոր տեսահոլովակները կտեղադրվեն նաեւ Միության ֆեյսբուքյան էջում, եւ առավելագույն լայքերի արժանացած տեսահոլովակը կստանա հատուկ մրցանակ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *