Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Սամվել Մելիքսեթյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Սամվել Մելիքսեթյանը նոր է վերադարձել Բաքվից։ Նա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից մեկնած փորձագետների խմբում էր, որն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել։

Մինչ այդ էլ ադրբեջանցի փորձագետների խումբն էր Երևանում հանդիպումների շարք անցկացրել։

«Ես 2024թ․-ի սահմանազատման գործընթացից հետո եկել եմ այն համոզման, որ ունենք հնարավորություն Ադրբեջանի հետ գնալ երկխոսության և բանակցությունների՝ խաղաղ կարգավորման ճանապարհով։ Եթե այդ համոզումը չլիներ, ավելի դժվար կլիներ այս գործընթացին մասնակցելը»,- ասում է Սամվել Մելիքսեթյանը։