Վրաստանի Mercy Corps Georgia և Լրագրության ռեսուրս կենտրոնը հրավիրում են լրագրողներին, մեդիա պրոդյուսերներին, լրագրության բաժինների ուսանողներին և դասավանդողներին մասնակցելու վրաց-հայկական համատեղ մեդիա լաբորատորիայի։ Թիմային աշխատանքի այս ձևաչափը հնարավորություն կտա Հայաստանի և Վրաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին աշխատելու ոլորտային փորձագետների, դասախոսների հետ կոնկրետ խնդիրների շուրջ։
Լաբորատորիան ուղղված է մեդիայում կանանց նկատմամբ բռնության և բռնի ծայրահեղականության (violent extremism) թեմաների առավել պատասխանատու, զգայուն և էթիկական լուսաբանմանը։
Մեդիա լաբորատորիան կանցկացվի Երևանում՝ դեկտեմբեր 6–7-ը։
Լաբորատորիան կազմակերպում է Mercy Corps Georgia-ի Հարավային Կովկասի գրասենյակը Լրագրության ռեսուրս կենտրոնի հետ համատեղ՝ «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության » ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ։
Օրակարգը կուղարկվի գրանցված մասնակիցներին։ Կապահովվի հայերեն-վրացերեն թարգմանություն։
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտը։ Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է։
