Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2026 թվականի ուսումնական տարվա համար:

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ստեղծագործ լրագրողների, որոնք իրենց պատասխանատու հրապարակումներով իրազեկում և բացահայտում են՝ ազդելով հասարակական գործընթացների վրա։

Այս տարի ուսանողները սովորելու են.

  • Հետաքննական լրագրություն,
  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
  • Տվյալների լրագրություն,
  • Փաստերի ստուգում,
  • Վիդեո սթորիթելինգ,
  • Նկարահանման հմտություններ,
  • Ֆոտո սթորիթելինգ,
  • ԱԲ-ն լրագրության մեջ։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Կրթական ծրագրի տևողությունը հինգ ամիս է՝ հունվար-հունիս։ Դասերը կազմակերպվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 15:00 – 18:00։ Ավելին՝ կայքում։